ՀՀ արդարադատության նախարարի հանձնարարությամբ նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչությունը ստուգումներ է անցկացրել «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի հացաթխման «Նուբարաշեն» մասնաճյուղի արտադրամասում: Նշանակվել է արտադրված հացի նմուշի լաբորատոր փորձարկում, որն անցկացրել է «ՄԱՎԱՍ Գրուպ» ՍՊ ընկերությունը: Նշված ընկերության 23.06.2011թ. տված No1-125 եզրակացության համաձայն՝ փորձաքննության ենթարկված հացի որակական հատկանիշները համապատասխանում են ԳՈՍՏ-ով նախատեսված նորմերին: Հիմնադրամը մատակարարում է առաջին տեսակի հաց, որը թխվում է առաջին տեսակի ալյուրից: Ալյուրը ստացվում է համապատասխանության սերտիֆիկատ ունեցող «Ալպրիս» եւ «Սոնիմոլ» ընկերություններից:
«Նուբարաշեն» մասնաճյուղի հացաթխման արտադրամասը հաց է մատակարարում Երեւ անում տեղակայված 5 քրեակատարողական հիմնարկների («Նուբարաշեն», «Էրեբունի», «Վարդաշեն», «Դատապարտյալների հիվանդանոց», «Երեւան Կենտրոն»):