«Playboy» ամսագրի հիմնադիր Հյու Հեֆները հաստատել է իր նոր ընկերուհու մասին մամուլում շրջանառվող լուրերը։ Պարզվել է, որ հրատարակության հիմնադրի սիրելին ոչ թե Աննա Սոֆիա Բերգլունդն է, որի մասին գրում էին ամերիկյան լրատվամիջոցները, այլ Շերա Բեչարդը։ Այս մասին Հեֆները գրել է «Twitter»-ի իր բլոգում՝ պատասխանելով ընթերցողների այն հարցին՝ արդյոք Շերան պարզապես «Playboy»-ի մոդե՞լ է, թե՞ ավելին Հեֆների համար։ Վերջինս էլ ասել է, որ Շերան իր ընկերուհին է։
Հեֆների նոր սիրավեպի մասին լուրերը տարածվեցին «Playboy»-ի 25-ամյա մոդել Քրիստալ Հարիսի հետ Հեֆների հարսանիքը չեղյալ հայտարարելուց անմիջապես հետո։
Քրիստալն ու Հեֆները բաժանվեցին մոտ երկու շաբաթ առաջ: