Երգչուհի Ալսուն նշել է իր 28-ամյակը՝ այն փոքրիկ գյուղակում, որտեղ երբեւէ ապրել է իր սիրելի տատը: Dni.ru-ի փոխանցմամբ, ամուսինն ու երեխաները ներկա չեն եղել այս խնջույքին: Երգչուհու ծննդյան տոնին ներկա է եղել 15000 մարդ, չնայած այն բանին, որ գյուղի բնակիչների թիվը 10000-ի է հասնում:
Իր ծննդյան տոնին մեծ համերգ կազմակերպելն արդեն ավանդույթ է դարձել երգչուհու համար: Արդեն 4-րդ տարին է, ինչ նա մեծ ու շքեղ ծննդյան տոն է կազմակերպում: Եվ այս ամենը Ալսուն անում է հանուն իր սիրելի տատի:
Երբ տատը չէր կարողանում գնալ նրա համերգներին, նա ինքն էր իր կոլեգաների՝ Գազմանովի, Կոբզոնի եւ այլոց հետ համերգ պատրաստում եւ մեկնում գյուղ:
Ծննդյան տոնին խոստացել էր գալ նաեւ Ալլա Պուգաչովան, բայց չեկավ: Պրիմադոննան դեռեւս չի մասնակցել Ալսուի՝ ավանդույթ դարձած այս տոնակատարությանը: Անցյալ տարվա աշնանը Ալսուի տատը մահացավ, սակայն համերգները չդադարեցին:
Ամեն տարի երգչուհին իր ամուսնու ուղեկցությամբ էր գալիս գյուղ: Սակայն այս տարի նա մենակ էր: Ճիշտ է՝ ծննդյան տոնը, նաեւ համերգը գյուղում են կազմակերպել, բայց ձայնային, լուսային որակների բարձր մակարդակն ապահովված է եղել: