Լրահոս
Օրվա լրահոսը

«RYBKA» լող տուր, լող արա

Հունիս 30,2011 00:00

«Համակարգչային խաղերի միջազգային ասոցիացիան» (ICGA) որակազրկել է շախմատային հանրահայտ «Rybka» ծրագիրը, դրա հեղինակ Վ. Ռեյլիխին եւ երկուսին էլ զրկել 2005-2010 թվականներին նվաճած բոլոր տիտղոսներից: Նշված ժամանակաընթացքում ծրագիրը հաղթել է 2007-2010 թթ. աշխարհի չորս առաջնություններում եւ բլիցի աշխարհի երկու առաջնությունում: ICGA-ն միեւնույն ժամանակ պահանջել է վերադարձնել բոլոր մրցանակները, այդ թվում նաեւ՝ դրամական պարգեւատրումները:
ICGA-ի կանոններով, բոլոր ծրագրերը պետք է հեղինակների մշակման բնանմուշը լինեն: Մինչդեռ, Ռեյլիխը մեղադրվում է նրանում, որ «Rybka»-ում նա անօրինաբար ներառել է երկու այլ ծրագրեր եւս՝ «Crafty»-ն եւ «Fruit»-ը, ինչի հետեւանքով էլ այն դարձել է Ֆ. Լետուզեյի ծրագրի կլոնը: Իսկ դա հակասում է ICGA-ի կոդեքսին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել