Մոսկվայում շարունակվում է շախմատի միջազգային մրցավար Վլադիմիր Դվորկովիչի հիշատակին նվիրված պատանեկան թիմային մրցաշարը, որն անցկացվում է վեցերորդ անգամ: Մրցաշարի երրորդ օրը կայացան 5-րդ եւ 6-րդ տուրերը: Հայաստանի պատանեկան հավաքականը, որ հաջող է մեկնարկել մրցաշարում, հերթական հաղթանակը տարավ՝ այս անգամ 3:1 հաշվով առավելության հասնելով Ռուսաստանի իր հասակակիցների նկատմամբ եւ շարունակում է միավորների պատկառելի պաշարով միանձնյա գլխավորել ութ թիմերի պայքարը: Ասենք միայն, որ երկրորդ եւ երրորդ տեղերում ընթացող Ադրբեջանը եւ Չինաստանը ետ են մնում ամբողջ երեք միավորով:
1. Հայաստան 11,0 թիմային միավոր
2. Ադրբեջան 8,0
3. Չինաստան 8,0
4. Ուկրաինա 7,0
5. Ռուսաստան 6,0
6. Բելառուս 4,0
7. Դվորկովիչ 3,0
8. Ղազախստան 1,0
Երեկ մրցաշարում հանգստյան օր էր: