Լրահոս
Օրվա լրահոսը

Անանդ-Գելֆանդ մրցամարտը հովանավոր ունի

Հունիս 30,2011 00:00

\"\"Ռուսաստանի մայրաքաղաքը 1985 թվականից հետո առաջին անգամ կարող է եկող տարվա գարնանը հյուրընկալել շախմատային աշխարհի ամենագլխավոր իրադարձությունը՝ աշխարհի թագի համար եզրափակիչ մրցամարտը, որում չեմպիոնի կոչումը վիճարկելու են Վիշվանաթան Անանդը եւ հավակնորդ Բորիս Գելֆանդը:
Այդ նպատակով Ռուսաստանի շախմատի ֆեդերացիան պաշտոնական հայտ է ներկայացրել ՖԻԴԵ: Բայց ցանկությունը դեռ քիչ է: Անհրաժեշտ է ապահովել մի շարք պարտադիր ու կարեւորագույն պայմաններ, որոնց թվում առաջիններից մեկն էլ մրցանակային ֆոնդի սահմանումն է, որը պետք է կազմի $ 2 միլիոն: Այս հոգսը, ըստ «Կոմերսանտի», ստանձնելու պատրաստակամություն է հայտնել ռուսասկան «H-Trans»-ի համասեփականատեր Անդրեյ Ֆիլատովը: Թերթը տեղեկացնում է, որ Ֆիլատովը շախմատի մեծ նվիրյալ է, կրում է սպորտի վարպետի թեկնածուի կոչում եւ սեփական նախաձեռնությամբ ու միջոցներով ժամանակին վերականգնել է ռուս աշխարհի չեմպիոն Ալեքսանդր Ալյոխինի՝ Փարիզում գտնվող հուշարձանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել