Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԻՍՐԱՅԵԼԸ ՍՊԱՌՆԱՑԵԼ Է ՍՊԱՆԵԼ ԱՍԱԴԻՆ

Հունիս 30,2011 00:00

Իսրայելի իշխանություններն անձնական նամակ են հղել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին: Նամակում իսրայելցիները նախազգուշացրել են Ասադին, որ եթե նա փորձի վերսկսել ռազմական գործողություններն Իսրայելի դեմ, իրենց պատասխան թիրախը լինելու է անձամբ նա՝ Սիրիայի նախագահը: News.am-ի փոխանցմամբ, Ասադին նման ուղերձ է հղվել այն պատճառով, որ սիրիական ուժերի բարձր կենտրոնացում է նկատվել երկու երկրների սահմանին: Մասնավորապես սկսվել է «Երկիր-Երկիր» դասի հրթիռների զանգվածային վերատեղակայում: Իսրայելն ու Սիրիան պաշտոնապես 1973 թվականից գտնվում են պատերազմական վիճակում, երբ ՑԱԽԱԼ-ը հետ մղեց սիրիացիների՝ Գոլանի բարձունքները գրավելու փորձը:
The Jerusalem Post-ի փոխանցմամբ, ուղերձը հանձնվել է թուրք միջնորդների միջոցով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել