Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵԳԻՊՏՈՍՈՒՄ ԷԼԻ ԲԱԽՈՒՄՆԵՐ ԵՆ ԵՂԵԼ. ԿԱՆ ՎԻՐԱՎՈՐՆԵՐ

Հունիս 30,2011 00:00

\"\"Չորեքշաբթի լույս գիշերը Եգիպտոսի մայրաքաղաքում նոր բախումներ են տեղի ունեցել: Դրանք այդ երկրում ձմռանը տեղի ունեցած հեղափոխությունից հետո ամենամեծամասշտաբն են եղել: Կահիրեում բողոքի ակցիային մասնակցել է շուրջ 5 հազար մարդ: Երկրի ներքին գործերի նախարարության շենքի մոտ հավաքված ցուցարարները ոստիկանների ուղղությամբ քարեր են նետել: Ի պատասխան՝ իրավապահները արգելափակել են շենքի մուտքն ու ցուցարարների դեմ արցունքաբեր գազ են կիրառել:
Բողոքի ակցիայի մասնակիցները իշխանություններին մեղադրում են փետրվարյան իրադարձությունների ժամանակ մարդկանց սպանության համար պատասխանատու համարվող անվտանգության ուժերի դեմ ցուցաբերած անգործության մեջ: Հիշեցնենք, որ պաշտոնական տվյալներով այն ժամանակ զոհվել էր շուրջ 850 մարդ: Զոհերի հարազատներից շատերը երեքշաբթի օրը փողոց էին դուրս եկել եւ բողոքի ցույց կազմակերպել ՆԳՆ շենքի մոտ:
Associated Press-ի փոխանցմամբ, գիշերային բախումների արդյունքում տասնյակ մարդիկ վիրավորվել են: ՆԳՆ-ն հայտարարել է շուրջ 50 վիրավորի մասին:
Ականատեսների ասելով, վերջին մի քանի շաբաթների ընթացքում իշխանությունների եւ ընդդիմության միջեւ տեղի ունեցած բախումներից այս մեկն ամենակատաղին է եղել: «Մենք պահանջում ենք ռեժիմի փոփոխություն»,- վանկարկել են բողոքի ցույցի մասնակիցները: Նրանք դժգոհություն են հայտնել Եգիպտոսի նախկին նախարար Հոսնի Մուբարաքին մոտ կանգնած չինովնիկների դատավարությունների ձգձգման առնչությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել