Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Աթենքում զանգվածային բողոքը նոր թափ է հավաքում

Հունիս 30,2011 00:00

BBC-ի մատուցմամբ, երեկ Աթենքում, հունական խորհրդարանի շենքի առջեւ, լայնամասշտաբ բախումներ են տեղի ունեցել ոստիկանության եւ պետական ծախսերը կրճատելու դեմ բողոքի ակցիա նախաձեռնած ցուցարարների միջեւ: Հաղորդվում է, որ ակցիայի մասնակիցների մի խումբ ջարդուփշուր է արել խանութների ցուցափեղկերը եւ ոստիկանների վրա քարեր է նետել, իսկ վերջիններս փորձել են ամբոխին ցրել արցունքաբեր գազ կիրառելու միջոցով, ձերբակալվել է 14 մարդ:
Դիմադրությունը մեծացել է այն ժամանակ, երբ տեղեկություն է ստացվել, որ խորհրդարանի պատգամավորները, այդ թվում՝ ընդդիմությունը, պաշտպանում են հունական նոր կառավարության՝ տնտեսական խիստ միջոցառումների ծրագիրը, ինչը ԵՄ կողմից Հունաստանին օգնության հերթական չափաբաժնի՝ 27 մլրդ եվրո տրամադրելու պայմաններից մեկն է: Ու թեեւ կառավարության այդ նախաձեռնությունը վերջին մեկ տարվա ընթացքում արդեն բողոքի զանգվածային ալիքի պատճառ էր դարձել, այդուհանդերձ, Հունաստանի վարչապետ Յորղոս Պապանդրեուի ասելով, միայն այդ ծրագիրը կարող է երկիրը ճգնաժամից դուրս բերել: Երեքշաբթի օրը ԱՄՆ նորընտիր գործադիր տնօրեն Քրիստին Լագարդը հույն քաղաքական գործիչներին կոչ է արել համախմբել իրենց ջանքերը՝ դեֆոլտից խուսափելու համար, քանի որ, նրա ասելով՝ «սեղանին է դրված երկրի ապագան»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել