Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՄՀ նախագահ ընտրվեց Ֆրանսիայի ներկայացուցիչը

Հունիս 30,2011 00:00

\"\"Ֆրանսիայի ֆինանսների նախարար Քրիստին Լագարդը երեքշաբթի օրն ընտրվել է Արժույթի միջազգային հիմնադրամի նոր գործադիր տնօրենի պաշտոնում: Reuters-ի մատուցմամբ, այդ մասին ասված է հիմնադրամի տարածած հայտարարության մեջ. «Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր խորհուրդն այսօր Քրիստին Լագարդին ընտրել է ԱՄՀ գործադիր տնօրենի պաշտոնում եւ հնգամյա ժամկետով՝ գործադիր խորհրդի նախագահ: Պաշտոնավարումը կսկսի 2011թ. հուլիսի 5-ից»:
Լագարդի հաղթանակը, ըստ էության, կանխորոշված էր արդեն այն բանից հետո, երբ Չինաստանը, Ռուսաստանն ու Բրազիլիան պաշտպանեցին նրա թեկնածությունը, իսկ ԱՄՆ-ն նրա թեկնածությանը հավանություն էր տվել խորհրդի նիստից անմիջապես առաջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել