Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՀՄԱԴԻՆԵՋԱԴԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ՅՈՒՐԱՅԻՆՆԵՐԻ ՀԵՏԱՊՆԴՈՒՄՆԵՐԸ

Հունիս 30,2011 00:00

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը երկրի իշխանություններին կոչ է արել դադարեցնել կառավարության աշխատակիցների ձերբակալությունները:
«Նախարարների կաբինետն առաջավոր դիրքերում է, եւ եթե դրան «դիպչեն», ապա իմ պարտքը կլինի պաշտպանել նրանց»,- tert.am-ի փոխանցմամբ՝ ասել է Ահմադինեջադը:
Համապատասխան հայտարարությամբ Իրանի նախագահը հանդես է եկել այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ նախագահի վարչակազմի ղեկավար Ռահիմ Մաշաեիի մի շարք աջակիցներ կալանավորվել են:
Մասնավորապես, անցած հինգշաբթի ձերբակալվել էր Իրանի փոխարտգործնախարար Մուհամմեդ Շարիֆ Մալիքզադեն (նկարում), որը ձերբակալությունից առաջ ստիպված էր եղել նաեւ հրաժարական տալ, «քանի որ նրա նշանակմանը դեմ էին խորհրդարանի պահպանողական հայացքներ ունեցող պատգամավորները»: Հաղորդվում էր, որ եթե Մալիքզադեն չհեռանար, ապա իմփիչմենթ կսպառնար հենց արտգործնախարարին: Մալիքզադեն հայտնի է որպես Ահմադինեջադի զինակից եւ Մաշաեիի մերձավոր:
Այնուհետեւ կալանավորվեցին Մաշաեիի եւս երկու զինակիցները՝ դարձյալ կառավարության անդամներ: Իրանի նախագահի աջակիցների ձերբակալությունները, ընդհանուր առմամբ, սկսվել էին դրանից շատ ավելի վաղ՝ մայիսի սկզբին, որոշ տվյալներով՝ արդեն 25 մարդ է ձերբակալվել: Ահմադինեջադի կողմնակիցների դեմ այդ «քարոզարշավը», վերլուծաբանների կարծիքով, կապված է Իրանի հոգեւոր առաջնորդ Ալի Խամենիի եւ Ահմադինեջադի միջեւ առկա ինչ-ինչ տարաձայնությունների հետ, վերջիններս, սակայն, բազմիցս հերքել են այդ խոսակցությունները՝ նշելով, որ իրենց հարաբերությունները «հոր եւ որդու հարաբերություններ են»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել