Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՄԱԳՈՒՄԱՐ՝ ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳՈՒՄ

Հունիս 30,2011 00:00

Հուլիսի 4-8-ին Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա տարվա գլխավոր աստղագիտական իրադարձությունը՝ Եվրոպական աստղագիտական ընկերության /ԵԱԸ, EAS/ հերթական համագումարը: Այն ավանդաբար անցկացվում է եվրոպական երկրներից մեկի ազգային (այս դեպքում՝ Ռուսաստանի) աստղագիտական ընկերության հետ համատեղ: Համագումարի ընթացքում տեղի կունենան 9 գիտաժողովներ եւ 10 հատուկ նստաշրջաններ, ԵԱԸ խորհրդի նիստ, ինչպես նաեւ մի շարք այլ հանդիպումներ եւ քննարկումներ: Համագումարին կմասնակցեն եվրոպական երկրների ավելի քան 640 աստղագետներ եւ այլ հյուրեր: Հայաստանից համագումարին կմասնակցի Հայկական աստղագիտական ընկերության համանախագահ Արեգ Միքայելյանը, որը նաեւ Վիրտուալ աստղադիտարաններին նվիրված նստաշրջանի համակազմակերպիչն է եւ հրավիրված զեկուցող:
Նման համագումար 2007թ. տեղի է ունեցել նաեւ Հայաստանում, որը մեր երկրի պատմության մեջ խոշորագույն գիտական միջոցառումն էր: 2008-ին ԵԱԸ համագումարն անցկացվեց Վիեննայում, 2009-ին՝ Լոնդոնում, իսկ 2010-ին՝ Լիսաբոնում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել