Լրահոս
Օրվա լրահոսը

Սարսափազդու պատկերներ՝ տուփերի համար

Հունիս 29,2011 00:00

ԱՄՆ դեղամիջոցների ու մթերքի կառավարման վարչությունը հաստատել է սարսափազդու պատկերների վերջնական ցուցակը՝ ծխախոտատուփերի ձեւավորման համար: Նշվում է, որ նմանօրինակ պատկերների օգտագործումը կդառնա զգուշացման առաջին փոփոխությունը 25 տարվա ընթացքում եւ «զգալի առաջընթաց կհանդիսանա ծխելու վնասակարության մասին տեղեկացնելու գործում»:

Ավելի վաղ ԱՄՆ դեղամիջոցների ու մթերքի կառավարման վարչությունը մշակել էր գրաֆիկական զգուշացումների ավելի քան 36 տարբերակ: Դրանք ներկայացնում էին ծխելու վնասակար հետեւանքները:

Վերլուծելով հասարակության ավելի քան 1.7 մլն կարծիքների գիտական գրականությունն ու 18 հազար ամերիկացիների հարցումը՝ 36 պատկերից ընտրվեց իննը: Դրանք հաստատվեցին ԱՄՆ դեղամիջոցների ու մթերքի կառավարման վարչության կողմից եւ ծխախոտի վաճառքի կետերում կհայտնվեն ոչ ուշ, քան 2012թ.:

Պահպանակները բավարարում են ԵՄ պահանջները

Եվրոպական ղեկավար մարմինները հաստատել են այն պահպանակների վաճառքը, որոնք բարձրացնում են պոտենցիան:

Ինչպես գրում է «Fox News»-ը, «Futura Medical PLC» ընկերությունը Եվրամիության պահանջներին համապատասխանող վկայական է ստացել, որը հաստատում է սպառողների եւ շրջակա միջավայրի համար «CSD500» պահպանակների անվտանգությունը: Վկայականը իրավունք է տալիս պահպանակաները վաճառել ԵՄ 27 երկրներում, ինչպես նաեւ մի շարք երկրներում, որոնք Եվրամիության շարքում չեն:

«CSD500» պահպանակները մշակվում են նիտրոգլիցերին գելով, որն արյունատար անոթների լայնացման գործառույթ ունի: Նշենք, որ ի տարբերություն վիագրայի՝ պահպանակները նախատեսված չեն բուժելու պոտենցիայի հետ կապված խնդիրները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել