Ջեյմս Բոնդի կերպարը մարմնավորող բրիտանացի դերասան Դանիել Կրեյգը գաղտնի ամուսնացել է իր կոլեգայի՝ օսկարակիր Ռեյչլ Վայսի հետ: Dni.ru-ն գրում է, որ գաղտնի հարսանիքը տեղի է ունեցել Նյու Յորքում: Հարսանիքին հրավիրված է եղել ընդամենը 4 մարդ. Կրեյգի 18-ամյա դուստրը՝ առաջին ամուսնությունից, Ռեյչլի 4-ամյա որդին ու եւս երկու հոգի՝ որպես վկա: Միայն մի քանի օր հետո լրատվամիջոցներին հայտնի դարձավ զույգի համեստ հարսանիքի մասին լուրը: Բացի այն, որ նրանք ամուսնացել են, ուրիշ մանրամասներ հնարավոր չի եղել պարզել: Զույգը հնարավորինս փորձել է խուսափել ամեն տեսակի բամբասանքներից:
Լրատվամիջոցները նշում են, որ 43-ամյա Կրեյգի եւ 41-ամյա Վայսի սիրավեպը սկսվել էր մեկ տարի առաջ: Սիրահարները միասին նկարահանվել են «Երազանքների տունը» ֆիլմում: