Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՐԱՍՏԱՆՆ ՈՒԶՈՒՄ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ԵՐԿԽՈՍԵԼ

Հունիս 29,2011 00:00

Թբիլիսին Շվեյցարիայի դեսպանատան միջոցով եւ Հաագայում ՄԱԿ-ի միջազգային դատարանի խորհրդատվության համաձայն, Մոսկվային երկխոսություն սկսելու պատրաստակամության մասին նոտա է փոխանցել: Այդ մասին հաղորդում է Վրաստանի ԱԳՆ-ն:

Թբիլիսին Ռուսաստանին մեղադրում է վրացիներին Աբխազիայում եւ Ցխինվալիի տարածաշրջանում իրենց տները վերադառնալու իրավունքից զրկելու, էթնիկ պատկանելությամբ մարդկանց տարբերակելու մեջ, ինչը, ըստ Վրաստանի, շարունակում է «օկուպացված տարածքներում տեղ գտնել նաեւ այսօր»:

Հիշեցնենք, որ Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունները խզվել էին 2008թ. օգոստոսյան ռազմական հակամարտության արդյունքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել