Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄԵՆՑԻՆԵՐԸ ՈՂՋՈՒՆՈՒՄ ԵՆ ՄԱԿ-Ի ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

Հունիս 29,2011 00:00

BBC-ի փոխանցմամբ, Եմենի իշխանությունները հայտարարել են, թե ողջունում են ՄԱԿ-ի առաքելությունը, որը նպատակ ունի հետաքննել երկրում հակակառավարական ցույցերի ժամանակ եւ իրավապահների հետ բախումների ընթացքում մարդու իրավունքների ոտնահարման հնարավոր դեպքերը:

Եմենի մարդու իրավունքների նախարարությունը խոստացել է ըստ ամենայնի աջակցել այդ հետաքննությանը:

Անցած շաբաթ ՄԱԿ-ը հայտարարել է, որ 10 օրերի ընթացքում Եմենում հարցաքննության են ենթարկվելու պաշտոնական անձինք, ընդդիմության ներկայացուցիչներ եւ մարդու իրավունքների ոտնահարման հնարավոր զոհեր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել