Կանադայի Վանկուվեր քաղաքում հոկեյի երկրպագուների սադրած զանգվածային անկարգությունների ժամանակ Getty Images-ի լուսանկարիչ Ռիչ Լամի՝ համբուրվող զույգի լուսանկարի գովազդային ներուժը գնահատվում է 10 միլիոն դոլար: Այդ մասին հաղորդում է news.am-ը:
Ոստիկանների բռնությանը Սքոթ Ջոնս եւ Ալեքսանդրա Թոմաս զույգը պատասխանել էր յուրովի (վիդեոն՝ theaustralian.com.au կայքում):
Նրանք, որ վանկուվերյան քաոսի ժամանակ, կրակոցների տակ փողոցներից մեկում ասֆալտին պառկած համբուրվել էին, արդեն մերժել են բազմաթիվ գովազդային առաջարկներ եւ հրաժարվել են մասնակցել Good Morning America թոք-շոուին՝ հայտարարելով, թե մտադիր չեն շահարկել իրենց սերը: