ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով դադարեցվել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտոր Սերգեյ Սարաջյանի լիազորությունները՝ ռեկտորի պաշտոնում: Հիմք է ընդունվել Սերգեյ Սարաջյանի դիմումը: Նախարարի մեկ այլ հրամանով բուհի ռեկտորի պարտականությունների կատարումը հանձնարարվել է ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Շահեն Շահինյանին՝ մինչեւ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ռեկտորի ընտրությունն ու նշանակումը: