Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԱԱ-Ն՝ ԻՆՉՊԵՍ ՈՐ Է

Հունիս 29,2011 00:00

Երեկ ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը վերընտրվեց ՀՀ ԳԱԱ նախագահի պաշտոնում՝ ընդհանուր ժողովի ընթացքում: Ժողովի կազմում ընդգրկված էին ՀՀ ԳԱԱ-ի 66 իսկական անդամներ (ակադեմիկոսներ), 62 թղթակից անդամներ եւ ՀՀ ԳԱԱ կազմակերպությունների 41 լիազոր ներկայացուցիչներ: Ժողովին մասնակցեց 151 անդամ: Ժողովի ընթացքում ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Արմեն Գալոյանը նախագահի պաշտոնի համար առաջադրեց Ռադիկ Մարտիրոսյանի թեկնածությունը, իսկ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Սուրեն Մխիթարյանն առաջադրեց ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լենսեր Աղալովյանի թեկնածությունը: Երկու թեկնածուները ներկայացրին իրենց ծրագրերը: Քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությունը ստացավ Ռադիկ Մարտիրոսյանը՝ 102 կողմ, իսկ Լենսեր Աղալովյանը՝ 34 կողմ: Ընդհանուր առմամբ երկու թեկնածուներին դեմ քվեարկեց 7 ձայն եւ 8 քվեաթերթիկ ճանաչվեց անվավեր: ՀՀ ԳԱԱ նորընտիր նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը ՀՀ ԳԱԱ փոխնախագահի պաշտոնում առաջադրեց ՀՀ ԳԱԱ գործող փոխնախագահ Յուրի Շուքուրյանի թեկնածությունը, իսկ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղարի պաշտոնում՝ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Հրանտ Մաթեւոսյանի թեկնածությունը: Յուրի Շուքուրյանը եւ Հրանտ Մաթեւոսյանը ընտրվեցին՝ համապատասխանաբար ստանալով 118 եւ 115 ձայն: Այսօր ՀՀ ԳԱԱ 5 բաժանմունքներում տեղի կունենան բաժանմունքների ակադեմիկոս-քարտուղարների ընտրությունները:

Հունիսի 30-ին ՀՀ ԳԱԱ ընդհանուր ժողովը կքվեարկի այդ բաժանմունքներում ընտրված ակադեմիկոս-քարտուղարների, ինչպես նաեւ ՀՀ ԳԱԱ նախագահության մյուս անդամների համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել