Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐԱԳԱԾՈՏՆԸ ԱՌՈՂՋԱՆՈՒՄ Է

Հունիս 29,2011 00:00

Վերջին 1-2 տարում նորոգվել եւ նորոգվում են Արագածոտնի մարզի առողջապահական հաստատությունները: Շուտով կսկսի գործել Ապարանի բժշկական կենտրոնը, որը նորոգվում է Համաշխարհային բանկի «Առողջապահական համակարգի արդիականացում-2» վարկային ծրագրով: Ծրագիրը ենթադրում է ինչպես նորոգում, այնպես էլ՝ նորագույն սարքավորումներով հագեցում: Իսկ մարզի Կոշ գյուղում համաբուժարան է կառուցվում՝ «Արմենակ եւ Աննա Թադեւոսյանների անվան բուժարան» հիմնադրամի բարերարությամբ:

Այստեղ լինելու են տարատեսակ բժշկական ծառայություններ, այդ թվում՝ վիրահատարան, ախտորոշիչ կենտրոն: Հաստատությունը կկարողանա սպասարկել ոչ միայն Կոշի, այլեւ՝ հարեւան համայնքների բնակչությանը:

Նոր բժշկական ամբուլատորիաներ եւ առողջության կենտրոններ են կառուցվել Սասունիկում, Ուջանում, Քուչակում, Արտենիում, Ուշիում: Կենտրոններն ապահովվել են բժշկական արդիական սարքավորումներով, համապատասխան գույքով: Բուժմանկաբարձական նոր շենք է կառուցվել Արտաշավանում, վերակառուցվել է Շամիրամի բուժմանկաբարձական կետը:

Հավելենք նաեւ, որ Չինաստանից օգնություն ստացված 88 շտապօգնության մեքենաներից 4-ը ստացան Արագածոտնի մարզի բուժհաստատությունները. 2-ը՝ Ապարանի բժշկական կենտրոնը, մեկական՝ Աշտարակի եւ Թալինի բժշկական կենտրոնները:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել