Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԷԼԵԿՏՐԱԿԱՆԸ ՁԵՌՆՏՈՒ Է

Հունիս 29,2011 00:00

«Երեւանի տրանսպորտային համակարգի հենասյունը պետք է դարձնել էլեկտրատրանսպորտը: Ներմուծված վառելիքի փոխարեն սպառել Հայաստանում արտադրվող էլեկտրաէներգիան, որի շնորհիվ հնարավոր կլինի էապես կրճատել օդի աղտոտվածությունը»,- երեկ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը: Ըստ նրա, իրենք նման բովանդակությամբ նաեւ բաց նամակ են հղել վարչապետին եւ Երեւանի քաղաքապետին: Պարոն Պողոսյանի խոսքերով, տրոլեյբուսները հոգեվարքի մեջ են. «Այսօր գործում է 30-35 տրոլեյբուս՝ կես ժամ ինտերվալով: Իսկ ինչ վերաբերում է տրամվային, ապա, իմ կարծիքով, այն վերականգնելու համար նոր սերունդ պետք է գա»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել