«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Շեւքեթ Շայդուլինը մոտակա ժամանակներս կթողնի իր պաշտոնը Հայաստանում: «Ռեգնում» լրատվականի տեղեկություններով՝ Շայդուլինը նոր պաշտոն կստանա «Ռուսական երկաթուղի» ընկերության կենտրոնական ապարատում: Նրա ներկայիս պաշտոնի նոր հավակնորդի անունը դեռ հայտնի չէ: Շայդուլինը «Հարավկովկասյան երկաթուղին» ղեկավարում է 2008-ի դեկտեմբերի 9-ից: