Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԵԼԼՈ, ՔՐԻՍՏԻՆ…

Հունիս 29,2011 00:00

Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրենների խորհուրդը երեկ որոշում է կայացրել Ֆրանսիայի ֆինանսների ու էկոնոմիկայի նախարար Քրիստին Լագարդին ԱՄՀ-ի նախագահի պաշտոնին նշանակելու մասին: Այդ մասին, ըստ tert.am-ի՝ հաղորդել է France-Presse գործակալությունը՝ վկայակոչելով հիմնադրամի պաշտոնական հայտարարությունը: ԱՄՀ ղեկավարի պաշտոնին առաջադրվել էին երկու թեկնածու՝ Լագարդն ու Մեքսիկայի Կենտրոնական բանկի ղեկավար Ավգուստին Քարստենսը: Հիշեցնենք, որ ԱՄՀ-ի տնօրենի պաշտոնը թափուր էր մնացել այն բանից հետո, երբ նախկին ղեկավար Դոմինիկ Ստրոսս Կանը ձերբակալվեց Sofitel հյուրանոցի սպասուհիներից մեկի նկատմամբ սեռական բնույթի ոտնձգություններ իրականացնելու կասկածով: Նաեւ հիշեցնենք, որ այդ պաշտոնին հավակնում էին այլ ֆինանսական գործիչներ եւս, այդ թվում՝ մեկ թուրք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել