Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԵՐԿԱՐԱՑՎԵՑ «ՅՈՒՎԵՑԻ ԿԱՐՈՅԻ» ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ԿԱԼԱՆՔԸ

Հունիս 29,2011 00:00

\"\"

Երեկ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գագիկ Ավետիսյանի նախագահությամբ, բավարարեց քննչական մարմնի միջնորդությունը եւ եւս երկու ամսով երկարաձգեց Սեդրակ Հովհաննիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը։ Վերջինս ԱԺ պատգամավոր, ԲՀԿ-ական Կարո Կարապետյանի անվտանգության ծառայության պետն է։

Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ Քր. օր.-ի 215 հոդվածի 1-ին մասի (մաքսանենգություն) հատկանիշներով։ Դռնփակ դատական նիստից հետո պատգամավորի օգնականը տեղափոխվեց «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել