Վերապատրաստումը իրականացվում է կամավորության սկզբունքով: Իրականացված միջացառումներից ռեկտորն առանձնացրեց Ֆրանկոֆոնիայի միամսյակի շրջանակներում կազմակերպված աֆրիկյան պոեզիայի երեկույթը եւ ՙՖեթ դը լա մյուզիքը՚՝ Երաժշտության տոնը: Ընդունեց նաեւ մեր առաջարկը՝ առաջիկայում ֆրանսերեն հնչեցնել հայ բանաստեղծներին, ասաց, որ սիրում է Տերյանին, ով Պոլ Վեռլենի համարժեքն է: Ֆրանսիական համալսարանը հայերեն դասագրքերի հրատարակմանն է ձեռնամուխ եղել, որոնց թվում է մարքետինգի դասագիրքը: ՙՆախաձեռնել ենք նաեւ մի աշխատության թարգմանություն, որը հանդիսանում է Ֆրանկոֆոնիայի հիմնարար գիրքը, քանի որ այնտեղ ներկայացված է Ֆրանկոֆոնիայի ողջ պատմությունը՝ սկսած ակունքներից մինչեւ ներկան՚,- նշեց Ժոել լը Մորզելեկը: