Մինչ այդ պատանդ է վերցրել
2 օր է` Գյումրիում քննարկման միակ թեման զարհուրելի այն պատմությունն է, թե ինչպես հարբած վիճակում գտնվող 28-ամյա Արտակ Կարապետյանը, իր հոր` տաքսու վարորդ Արամայիս Կարապետյանի հետ վիճելով, շտապօգնություն է կանչել նրա համար ու իր տան մեջ դաժանաբար ծեծելով սպանել է 65-ամյա բժիշկ, գիտությունների թեկնածու Աշոտ Գրիգորյանին, որի անունը հայտնի է ոչ միայն Հայաստանում, այլ— արտերկրում: Գյումրեցիներն այն կարծիքին են, որ անտեսված, սոցիալապես ծանր վիճակում գտնվող քաղաքում այլ—ս մնացել են հաշմանդամներն ու հանցագործները, հատկապես «բենզին սրսկվողները», որոնք առաջին հերթին վտանգավոր են շտապօգնության աշխատակիցների համար:
Գյումրու շտապօգնության կայանի տնօրեն Ռոբերտ Թորոսյանի տեղեկացմամբ, կիրակի օրը, ժամը 23.02-ի սահմաններում իրենք կանչ են ընդունել, որը սպասարկել են վիրաբույժ Աշոտ Գրիգորյանը, բուժքույր Լամարա Հարությունյանն ու վարորդը: Ընթացքում շտապօգնությունը Կոմիտերնի 2-րդ նրբանցքի 13 տնից նոր կանչ է ստացել ու ռացիայով միանալով այս նույն բժշկական խմբին` հանձնարարել է սպասարկել նա— 2-րդ հասցեն: 5 րոպե անց շտապօգնության մեքենան եղել է այնտեղ` տնից մոտ 200 մետր հեռավորության վրա հանդիպել կիսամերկ, հարբած մի երիտասարդի, որը շտապօգնության մեքենան նստելուն պես սկսել է հայհոյել ու խփել բժշկին: «Երբ բժիշկը կարգի է հրավիրել, երիտասարդը մեքենայից դուրս է թռել, բժշկին քաշել-քցել է մեքենայից ու սկսել է խփել: Վարորդը բաժանել է նրանց, նորից նստել են մեքենան, դեռ տուն չհասած, տնից 50 մ հեռավորության վրա՝ մայրն է դիմավորել: Երիտասարդը նորից է իջել մեքենայից, նորից է սկսել հայհոյել, խփել բժշկին: Իսկ երբ հասել են իրենց տանը` այդտեղ նա բժշկին գցել է գետնին ու սկսել է ոտքերով խփել, բուժքույրը պայուսակն առել, վազել է վեր—` երիտասարդի հորը սպասարկելու համար, բժիշկն էլ ուժ հավաքելով մեծահոգաբար բարձրացրել է վեր—: Նայել են հիվանդին, տեսել են, որ նեւրոզ է, օգնություն են կազմակերպել, նստել են մեքենան, որ գնան. հիվանդի վիճակը նորմալ է եղել, երիտասարդը կանգնել է շտապօգնության մեքենայի դիմաց, նորից դուրս է քաշել բժշկին մեքենայից ու պարտադրել է տուն բարձրանալ ու նստել իր հոր կողքին: Բժշկին դարձյալ սկսել է խփել, գցել է գետնին, ոտքերով ու ձեռքերով ծեծել է, վարորդը, բուժքույրը, նա— երիտասարդի մայրն ու հիվանդ հայրը մի կերպ բժշկին նրա ձեռքից խլել են: Բժշկի կոշիկը ոտքից թռել է, խնդրել է թույլ տա գոնե կոշիկը հագնել՝ հնար չի եղել: Քարշ տալով՝ բժշկին բարձրացրել է տուն, հրահանգել է մնալ էնքան, մինչ— իր հայրը լավ լինի», -պատմում էր շտապօգնութան տնօրենը: Ըստ նրա, բժիշկ Գրիգորյանը շատ վատ է զգացել, որին, սակայն, կատաղած երիտասարդը չի հավատացել, փակել է իր բնակարանում, վերջինս էլ մահացել է հյուրասենյակում` բազկաթոռին նստած: Շտապօգնության տնօրենի դիտարկմամբ, հարբած երիտասարդը մի կանչի ընթացքում 5 անգամ ծեծել է բժիշկ Գրիգորյանին: «Պատկերացրեք, գիտությունների թեկնածուին սպանելու համար ոչ մի պատճառ չկա, բացի նրանից, որ դիմացինը հարբած է, ագրեսիվ է, խուլիգան է, մի քանի բաժակ խմելով կարելի է սպանել բժշկին»,- զայրանում է Ռոբերտ Թորոսյանը` փաստելով, որ Գյումրիում անչափ վտանգավոր է շտապօգնության բժշկի աշխատանքը: Ըստ նրա, չկա մի օր, որ շտապօգնության աշխատակիցները կոնֆլիկտներ չունենան, այդպիսի դեպքերը շատ են քաղաքում, եթե տվյալ պահին բժիշկ Գրիգորյանը ոստիկանություն կամ շտապօգնություն չի զանգել, ապա պատճառն այն է, որ բժիշկը մտածել է, թե հիվանդին օգնություն ցույց տալուց հետո որդին կսթափվի ու ներողություն կխնդրի, ինչպես սովորաբար լինում է: «Բայց էս մեկը «մարդակեր» է եղել, ներողություն խնդրելու փոխարեն անընդհատ խփել է, բժիշկ Գրիգորյանը կապվել է մեր դիսպետչերի հետ, ասել է` մեզ փակել են ու դուրս չեն թողնում, խնդրել է միլիցիա զանգել, ու կապը կտրվել է», – շարունակում է շտապօգնության տնօրենը:
Վերջինս ցավով պատմում է , որ սպանված բժիշկը ապրում էր բժիշկների տնակ-հանրակացարանում, նույնիսկ տուն չուներ, — իր ամբողջ կյանքում հազարավոր կյանքեր է փրկել, երկար տարիներ ղեկավարել է Արթիկի հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքը: Մեր տեղեկություններով, Լենինգրադում կրթված վիրաբույժը ղեկավարել է նա— Մոսկվայի կլինիկաներից մեկի վիրաբուժական բաժանմունքը: Մի՞թե Գյումրին այնքան վտանգավոր է դարձել, որ այսուհետեւ շտապօգնության կայանին թիկնապահի հաստիք է անհրաժեշտ՝ հարցրինք տնօրեն Թորոսյանին: Վերջինիս կարծիքով, ոչ թե այդ հաստիքի մասին պետք է մտածել, այլ պետք է ցույց տալ, թե ինչպես են շտապօգնության բժիշկները ձմռան -40 — ամռան +30 աստիճանին, 4-5 կանչ սպասարկում գիշերով ու փոխարենը չնչին աշխատավարձ ստանում:
Երեկ օրվա կեսին Արտակ Կարապետյանը դեռ—ս ազատության մեջ էր, նրան կալանավորել են դատաբժշկական փորձաքննության արդյունքները ստանալուն պես: Հարուցված է քրեական գործ`104 հոդվածով` սպանություն կատարելու մեղադրանքով: Ի դեպ, «մարդակերն» աշխատում է «Գլենդել Հիլզի» կողմից կառուցվող Մուշ- 2 թաղամասի շինարարությունում՝ որպես բանվոր, ամուսնացած է, ունի մեկ երեխա: Մեր հետ զրույցում Շիրակի մարզի քննչական բաժնի հատուկ կար—որագույն գործերով ավագ քննիչ, ոստիկանության փոխգնդապետ Վահրամ Բեյբությանը հավելեց, որ բժշկի ճակատին եղել է անտեսանելի քերծվածք, աչքի տակ էլ՝ արյունազեղում: Ըստ քննիչի, ընտանիքի անդամներից կոնկրետ մայրը տեսել է այդ ամենը, բայց նախորդ օրվա դրությամբ չեզոք դիրք է բռնել, թե ոչինչ չի հիշում: