Սերբիայում ավարտվեց նաեւ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Հայաստանի հավաքականն այնտեղ նվաճեց մեկական արծաթե եւ բրոնզե մեդալ: 96 կգ քաշային կարգում հանդես եկող Արթուր Ալեքսանյանը միայն վճռորոշ գոտեմարտում զիջեց հունգարացի միցակցին՝ արժանանալով երկրորդ մրցանակի (նա նաեւ Եվրոպայի մեծահասակների առաջնության արծաթե մեդալակիրն է), իսկ Նարեկ Խաչատրյանը (55կգ) բավարարվեց բրոնզով: Թիմային հաշվարկով Հայաստանի հավաքականը գրավեց 6-րդ տեղը:
Վերջին տարիներին առաջին անգամ է, որ մեր ազատ ոճայինները Եվրոպայի առաջնության մակարդակի մրցումներից տուն են վերադառնում ավելի շատ մեդալ նվաճած եւ թիմային պայքարում ավելի բարձր տեղ զբաղեցրած: Հիշեցնենք, որ ավելի վաղ մեր ազատ ոճայինները նույն Սերբիայում նվաճել էին մեկ արծաթե եւ երկու բրոնզե մեդալ, իսկ թիմային պայքարն ավարտել հինգերորդ տեղում: