Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանկոֆոն Հայաստանից մինչեւ պոեզիա

Հունիս 28,2011 00:00

Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժոել լը Մորզելեկը վերջերս Լիոնում մասնակցել է Սենգորի անվան ամբիոնների 11-րդ աշխատաժողովին եւ Բազմալեզվության խմբի աշխատանքներին: Նա գտնում է, որ  Հայաստանը կարեւոր ընտրություն է կատարել՝ մտնելով Ֆրակոֆոնիայի տիրույթի մեջ, դառնալով Ֆրակոֆոնիայի միջազգային կազմակերպությանը կից անդամ: Ըստ ռեկտորի, երբ ընդհանրապես անդրադարձ է  արվում Ֆրանկոֆոնիային, խոսքը վերաբերում է 5 մայրացամքների վրա գտնվող ավելի քան 60 երկրի: Իսկ Հայաստանում Ֆրանկոֆոնիայի մասին խոսելիս, ավելի շատ հասկանում են Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ գոյություն ունեցող հարաբերությունները: ՙԻնչ վերաբերում է մեր հաամալսարանին, մենք կարողացանք  հնավորություն ձեռք բերել՝  Հայաստանում ֆրասիական համալսարանում ունենալ 17-րդ Սենգորի անվան Ֆրանկոֆոնիայի ամբիոնը, որը գործում է այս տարվա մարտ ամսից՚,-ասում է ռեկտորը:

Նրանցից հետաքրքրվեցինք՝  իր կարծիքով Ֆրանկոֆոնիայի համաշխարհային կազմակերպության հռչակած գաղափարներից որո՞նք են հատկապես շեշտադրված Հայաստանում: ՙՆախեւառաջ, դա հիմնարար արժեքները կիսելն է, այսինքն այն, ինչ վերաբերում է մարդու իրավունքներին եւ ազատությանը: Մյուսը բազմալեզությունն է, որը վերաբերում է ոչ միայն Հայաստանին, այլեւ Ֆրանսիական համալսարանին: Վերջերս Ֆրանսիական  համալսարանի արտաքին կապերի գծով պրոռեկտոր Արայիկ Նավոյանի հետ մենք մասնակցեցինք Բազմալեզվության խմբի աշխատանքներին, որտեղ ներկա էին սահմանափակ թվով, ընդամենը 10 փարձագետ, եւ անձամբ գլխավոր քարտուղար Դիուֆը: Նշեմ, որ  բազմալեզվությանը նպաստում է հայկական սփյուռքի գոյության հանգամանքը, մասնավորապես՝ անգլերենը, իսպաներենը եւ այլ լեզուներ սփյուռքում գործածվող լեզուներն են՚,-ասաց Ժոել լը Մորզելեկը:

Մեր զրուցակիցը  կարեւորում է նաեւ տնտեսական Ֆրանկոֆոնիան: Հայաստանում Ֆրանսիական համալսարանը նշանակվել է Հայաստանի ներկայացուցիչ՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում գործող՝ Գործարար Ֆրանկոֆոնիայի ֆորումում: Նման հնարավորություն համալսարանին տրվել է իր՝ Սենգորի անվան ամբիոնի շնորհիվ: Ռեկտորից պարզեցինք, որ երեկվանից մեկնարկած միջոցառման շրջանակներում  Ֆրասիայում վերապատրաստված դասախոսները կվերապատրաստեն ֆրանսերենի հայաստանցի ուսուցիչներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել