Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԵՐԽՈՒԺԵԼ ԷՐ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ

Հունիս 28,2011 00:00

Ազգային անվտանգության ծառայությունում ավարտվեց բարձրագույն կրթությամբ ՀՀ քաղաքացի, 37-ամյա Միքայել Ռուբենի Թումասյանի նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Հունիսի 23-ին մեղադրական եզրակացությունը հաստատվել է գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության մարմնիններում քննվող գործերով վարչության պետի տեղակալ, դատախազ Հովսեփ Սարգսյանի կողմից:

Միքայել Թումասյանը, բնակվելով Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքում, գրանցվել է համակարգչային համակարգեր ներխուժող — այնտեղից համապատասխան տեղեկություններ որսացող անձանց, ինչպես նա— բանկային քարտերի — հաշվեհամարների հետ կապված տարատեսակ զեղծարարություններով զբաղվող անձանց համար ստեղծված «……» — «….» համացանցային ֆորումներում՝ համապատասխանաբար «….» — «…» համացանցային կեղծանուններով (գործի շահերից ելնելով չենք հրապարակում անվանումները)։ Նշված ֆորումների հաճախորդների հետ համացանցով շփումների ընթացքում հմտություններ է ձեռք բերել վճարային փաստաթղթեր հանդիսացող բանկային քարտերի կեղծ կրկնօրինակներ պատրաստելու, դրանց միջոցով կամ դրանց վրա գրառված տեղեկությունների օգտագործմամբ հափշտակություններ կատարելու գործում — դրանով զբաղվել մինչ— 2010 թ. հուլիսի 9-ին Եր—անի «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվելը եւ ԱՆ «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ տարվելը։
Այսպես, Միքայել Թումասյանը 2008 թ. սեպտեմբերի սկզբներին, գտնվելով ՌԴ Մոսկվա քաղաքում, համացանցային շփումների ընթացքում ծանոթացել է քննությամբ դեռ—ս չպարզված՝ «Loader» կեղծանուն օգտագործող անձնավորության հետ, որը պատրաստակամություն է հայտնել տրամադրել ԱՄՆ «Citibank»-ի կողմից թողարկված բանկային քարտերի մագնիսական ժապավենների վրա գրառված տեղեկությունները, այսպես կոչված՝ «դամպերը» — PIN-ծածկագրերը, դրանց օգտագործմամբ բանկային քարտերի կեղծ կրկնօրինակներ պատրաստելու — «Citibank»-ի ԱՄՆ-ում գործող բանկոմատներից գումարներ հափշտակելու համար, որպես մասնաբաժին պահանջելով գողոնի 65 տոկոսը։ Նպատակադրվելով հափշտակություններ իրականացնել ԱՄՆ տարածքում, Միքայել Թումասյանն այդ առաջարկությամբ դիմել է քարտային զեղծարարությունների փորձ ունեցող ընկերոջ՝ ծանոթին՝ Մեքսիկայի տարածքում բնակվող ՀՀ քաղաքացու (ձեռնպահ ենք մնում կասկածյալների անունները հրապարակելուց): Վերջինս հավանություն է տվել այդ առաջարկությանը — գողոնի տարբերություն կազմող 35 տոկոսը հավասար կիսելու պայմանով պատրաստակամություն է հայտնել վերոհիշյալ տեղեկությունները ստանալու դեպքում ԱՄՆ-ում բնակվող ծանոթների միջոցով կազմակերպել բանկային քարտերի կեղծ կրկնօրինակների պատրաստումը, դրանցով բանկոմատներից գումարների գողանալը — գողոնի 65 տոկոսը Միքայել Թումասյանի միջոցով «Loader»-ին փոխանցելու գործընթացը։ Հանցավոր առաջարկությունն ընդունելու մասին Միքայել Թումասյանը հայտնել է «Loader»-ին, գաղտնապահության — գողոնի հայտնաբերումը դժվարացնելու ու այն իրավապահ մարմինների տեսադաշտից թաքցնելու նկատառումներից ելնելով պայմանավորվել են, որ վերջինիս բաժնեմասը՝ գողոնի 65 տոկոսը փոխանցվելու է «WebMoney Transfer» էլեկտրոնային վճարային համակարգի Ուկրաինայի տարածքում գրանցված փոխանակման կետի …. էլեկտրոնային դրամապանակին։

ԱՇԽԱՐՀԱՍՓՅՈՒՌ ԽՄԲԻ ՄԻՋՈՑՈՎ
Նշված հանցավոր մտահղացումն իրագործելու շուրջ ձ—ավորվել է կայուն կազմակերպված խումբ, որի անդամները տ—ական ժամանակ՝ 2008 թ. սեպտեմբերից մինչ— նոյեմբեր ամիսը գործել են տարբեր պետությունների՝ Ռուսաստանի Դաշնության, Մեքսիկայի — Ամերիկայի Միացյալ Նահանգների տարածքներում, կապ պաշտպանել համացանցի միջոցով։ Կազմակերպված խմբի կազմի մեջ մտել են «Loader»-ը, Միքայել Թումասյանը, ինչպես նա— խմբում ներգրավված — ԱՄՆ-ում բնակվող  անձը, քննությամբ չպարզված ոմն Վ. — այլք։ Դերաբախշման համաձայն, «Loader»-ին վերապահվել է բանկային քարտերի կեղծ կրկնօրինակներ պատրաստելու համար տեղեկությունների, քարտերի կեղծման ընթացքում համապատասխան խորհրդատվություն տրամադրումը, բանկոմատներից կատարվող գողությունների գործընթացի վերահսկումը, ելքագրվող գումարների վրա քարտատերերի կողմից դրված լիմիտների վերացումը կամ դրանց ավելացումը։ Միքայել Թումասյանին վերապահվել է «Loader»-ից համացանցի միջոցով ստացված տեղեկությունները քարտերի կեղծման համար հաղորդագրությունների տեսքով ուղարկելը, գողացված գումարների վերաբերյալ հաշվետվություններ ստանալը, դրանք խմբավորելը — «Loader»-ին ուղարկելը, ինչպես նա— ԱՄՆ-ից ստացված գողոնի 65 տոկոսը պայմանավորված եղանակով վերջինիս փոխանցելը։ Վերապահվել է նրա կողմից խմբի կազմում ներգրավված — ԱՄՆ-ում բնակվող անձանց ընդհանուր ղեկավարումը, իսկ այլ անձանց՝ ստացված տեղեկություններով բանկային քարտերի կեղծ կրկնօրինակների պատրաստումը, դրանց օգտագործմամբ բանկոմատներից անմիջականորեն գումարի հափշտակումը — գողոնի համապատասխան մասը Միքայել Թումասյանին Մոսկվա փոխանցելը։
Նախնական պայմանավորվածության համաձայն, Միքայել Թումասյանը 2008 թվականի սեպտեմբերից մինչ— նոյեմբեր ընկած ժամանակահատվածում «Loader»-ից մաս-մաս ստացել է «Citibank»-ի հաշվեհամարների դամպերը — PIN-ծածկագրերը, դրանք էլեկտրոնային հաղորդագրությունների տեսքով ուղակել, հարկ եղած դեպքում փոխանցել է «Loader»-ի ցուցումները՝ կապված բանկային քարտերի կեղծ կրկնօրինակների պատրատման կամ դրանց օգտագործմամբ բանկոմատներից գողություններ կատարելու ժամերի վերաբերյալ՝ վերջինիս կողմից բանկոմատներից ելքագրվող գումարների վրա քարտատերերի կողմից դրված լիմիտները վերացնելու նպատակով։ Կազմակերպված խմբի անդամներն այդ տվյալների օգտագործմամբ պատրաստել են վճարային փաստաթղթեր հանդիսացող բանկային քարտերի կեղծ կրկնօրինակներ, ապա «Citibank»-ի — «7-11» ցանցի խանութների բանկոմատներից Ամերիկայի Միացյալ Նահանգների տարածքում  2008 թ. սեպտեմբերից մինչ— նոյեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում կանխիկ փողի տեսքով գողացել են առանձնապես խոշոր չափերի գումար՝ 134.178.839 ՀՀ դրամին համարժեք 436.500 ԱՄՆ դոլար։
Հափշտակված գումարների վերաբերյալ Միքայել Թումասյանն էլեկտրոնային հաղորդագրությունների տեսքով ստացել է մանրամասն հաշվետվություններ — դրանք նույն եղանակով ուղարկել է «Loader»-ին, որից հետո ԱՄՆ-ում գտնվող կազմակերպված խմբի անդամների կողմից գողոնի զգալի մասը փոխանցվել է Մոսկվայում գտնվող Միքայել Թումասյանին։ Մասնավորապես, բացահայտված քաղաքացու ցուցումով Եր—անում գտնվող մեկ այլ քաղաքացու փոխանցվել է 42.300 ԱՄՆ դոլար, որի մասին Միքայել Թումասյանին հայտնվել է 19.10.2008թ. ICQ հաղորդագրությամբ։ Քաղաքացին էլ, այդ գումարից մուծելով համապատասխան տոկոսներ, 2008 թ. հոկտեմբերի 21-ին «Յունիբանկ» ՓԲ ընկերության միջոցով Միքայել Թումասյանին փոխանցել է 12.845.768 ՀՀ դրամին համարժեք 41.800 ԱՄՆ դոլար, այն ուղարկելով Միքայել Թումասյանին։

ՈՒՂԵԲԵՌԻ ԶՆՆՄԱՄԲ
Ստանալով ԱՄՆ-ից ուղարկված գողոնի զգալի մասը, Միքայել Թումասյանը վերցնելով իր բաժինը, դրա 65 տոկոսը, ըստ պայմանավորվածության, փոխանցել է «Loader»-ին՝ «WebMoney Transfer» էլեկտրոնային վճարային համակարգի Ուկրաինայի տարածքում գրանցված 327448922479 նույնացման համարով փոխանակման կետի Z858390437944 էլեկտրոնային դրամապանակին, դրանով իսկ թաքցնելով գողոնն իրավապահ մարմինների տեսադաշտից — խեղաթյուրելով հանցավոր ճանապարհով ստացված գույքի ծագման աղբյուրը — իրական բնույթը։ Դրա արդյունքում 2008 թ. սեպտեմբերից մինչ— նոյեմբերն ընկած ժամանակահատվածում Միքայել Թումասյանի կողմից Z858390437944 էլեկտրոնային դրամապանակին փոխանցվել է առնվազն 110.049.141 ՀՀ դրամին համարժեք 359.675 ԱՄՆ դոլար։ Այնուհետ—, նպատակադրվելով ինքնուրույն զբաղվել բանկային քարտերի կեղծ կրկնօրինակների պատրաստմամբ, Միքայել Թումասյանը, գտնվելով Մոսկվա քաղաքում, ձեռք է բերել դրա համար անհրաժեշտ սարքավորումներ — նյութեր, այդ թվում՝ սեփական դյուրակիր համակարգչի մեջ ներբեռնել է «…….» անվանումով ֆայլը՝ նախատեսված բանկային քարտերի մագնիսական շերտերից տեղեկատվություն կարդացող, գրառող — վերագրառող սարքերն աշխատացնելու համար, ձեռք է բերել նման սարքավորում: Բացի դրանից, համացանցային շփումների ընթացքում ծանոթանալով քննությամբ դեռ—ս չպարզված՝ «…..» կեղծանուն օգտագործող անձնավորության հետ — ճշտելով նրա մասնագիտացման ոլորտը, վերջինիս 2009 թվականի հունվարի 19-ին ICQ հաղորդագրությամբ պատվիրել է պատրաստել «Վիզա» վճարային համակարգի պլաստիկ քարտերի համար նախատեսված 80 հատ կեղծ հոլոգրաֆիկ լոգո-պիտակներ — քարտերի դարձերեսներին փակցվող, ստորագրության համար նախատեսված կեղծ շերտեր, իսկ «Մաստեր քարդ» վճարային համակարգի պլաստիկ քարտերի համար՝ 20-ական կեղծ հոլոգրաֆիկ լոգոպիտակներ — ստորագրության համար նախատեսված շերտեր։ Ըստ համացանցի միջոցով ձեռք բերված պայմանավորվածության՝ Միքայել Թումասյանը պատվիրած ապրանքի դիմաց 1290 ԱՄՆ դոլարը 2009 թվականի հունվարի 21-ին փոխանցել է հանցակցի կողմից մատնանշված «WebMoney Transfer» էլեկտրոնային վճարային համակարգի N… էլեկտրոնային դրամապանակին, իսկ վերջինս ապրանքն ուղարկել է Միքայել Թումասյանի հարազատների տան հասցեով։ Ստանալով պատվիրված կեղծ հոլոգրաֆիկ լոգո-պիտակները — ստորագրության համար նախատեսված շերտերը, Միքայել Թումասյանն այդ մասին 2009 թ. հունվարի 25-ին ICQ հաղորդագրությամբ հայտնել է վերոհիշյալ հանցակցին — վերջինից խորհուրդներ է հարցրել դրանք փակցնելու հետ կապված առաջացած խնդիրների վերաբերյալ։ Օգտվելով այդ խորհուրդներից, Միքայել Թումասյանը պատրաստել է որպես վճարային փաստաթուղթ օգտագործման համար պիտանի թվով 32 բանկային քարտերի կեղծ կրկնօրինակները, դրանց մագնիսական ժապավենների վրա որպես քարտատերերի տվյալներ գրառել է տվյալները։ Ընդ որում, քարտերի կեղծ կրկնօրինակների  դարձերեսի ներք—ի մասում զետեղել է իր լուսանկարը։
Իմանալով հանդերձ, որ ընկերը՝ Եր—անում բնակվող Ռոբերտ Շահբազյանը մտադիր է մեկնել Արաբական Միացյալ Էմիրություններ, պարտավորվել է այնտեղ հափշտակություններ իրականացնելու համար պատրաստել բանկային քարտերի կեղծ կրկնօրինակներ, նույնանման զեղծարարություններով զբաղվող ընդհանուր ընկերոջ՝ Գեորգի Թաթարյանի հետ ICQ հաղորդագրությունների միջոցով 2009 թվականի փետրվարի 5-ին պայմանավորվել են, որ վերջինս տրամադրի տեղեկությունները՝ «դամպերը», իսկ նա դրանք գրառի քարտերի մագնիսական ժապավենների վրա, իսկ քարտերի մակերեսին դաջի Ռոբերտ Շահբազյանի կողմից տրամադրած տվյալները՝ քարտատերերի մասին։ Դրա արդյունքում ԱՄԷ մեկնածը 2009 թվականի փետրվարի 10-ին կալանավորվել է Դուբայում՝ բանկային կեղծ քարտերով գործարքներ կատարելու համար — հետագայում դատապարտվել։ 
Ի վերջո, 2010 թ. հուլիսի 9-ին Միքայել Թումասյանը Մոսկվայից ժամանել է Եր—ան՝ ուղեբեռում տեղափոխելով կեղծ վարորդական վկայականը, բանկային քարտերի 32 հատ վերոհիշյալ կեղծ կրկնօրինակները, ինչպես նա— կեղծ բանկային քարտերի պատրաստման՝ դրանց մագնիսական ժապավենների վրա տեղեկություններ գրառելու — վերագրառելու համար անհրաժեշտ սարքավորումը, «Վիզա» — «Մաստեր Քարտ» համակարգերի պլաստիկ քարտերը կեղծելու համար անհրաժեշտ թվով 45 կեղծ հոլոգրաֆիկ լոգո-պիտակները — քարտերի դարձերեսին փակցվող, ստորագրության համար նախատեսված 23 կեղծ շերտերը, դյուրակիր համակարգիչը — դրա 3 կոշտ սկավառակակիրները, սակայն «Զվարթնոց» օդանավակայանում ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից նրա ուղեբեռի զննման ընթացքում դրանք հայտնաբերվել են։
Այսպիսով, Միքայել Ռուբենի Թումասյանը կատարել է հանրորեն վտանգավոր արարքներ՝ նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1-ին — 2-րդ կետերով, 203 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 190 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով — 38-325 հոդվածի 1-ին մասով։
Սույն քրեական գործն ընդդատյա է Եր—անի Ավան — Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել