Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՐԴԱՍՊԱՆԸ ԵՆԹԱՐԿՎԵԼՈՒ Է ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

Հունիս 28,2011 00:00

  \"\"Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը հունիսի 26-ին որպես խափանման միջոց երկամսյա կալանք է կիրառել է Կապանի բնակիչ Կարեն Աթայանի նկատմամբ, ով մեղադրվում է սպանություն կատարելու մեջ, բավարարելով ոստիկանության Կապանի քննչական մարմնի միջնորդությունը:

Ինչպես ՙԱռավոտում՚ տեղեկացրել էինք, հունիսի 22-ին, ժամը 17.30-ի սահմաններում, ՙԿապանի բժշկական կենտրոնից՚ ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում էր ստացվել, թե Մ. Ստեփանյան փողոցի թիվ 16 շենքում սպանություն է կատարվել:

Դեպքի վայր մեկնած ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Կապանի բաժնի օպերատիվ խումբը (պետի՝ Արմեն Գեւորգյանի գլխավորությամբ) պարզել էր, որ նույն օրը, ժամը 16:30-ի սահմաններում Կապանի 28-ամյա բնակիչ Կարեն Աթայանը իր բնակարանում կենցաղային եւ անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, խոհանոցային դանակով 18 անգամ հարվածել է 59-ամյա Հենրիկ Մկրտչյանի մարմնի տարբեր մասերին: Հարեւանները մեզ հետ զրույցում պատմում էին, որ վիրավորը Կ.Աթայանենց տնից արյունաքամ վիճակով կարողացել է 9-րդ հարկից իջնել 8-րդ հարկ, որտեղ էլ մահացել էր:

Հարեւանները տեղեկացրին նաեւ, որ Կարեն Աթայանը, ով տառապում է շիզոֆրենիա հոգեկան հիվանդությամբ, նրա մայրը մեկ օր առաջ մեկնել է Ռուսաստան եւ հոգեկան հիվանդ տղայի խնամքը թողել ավագ որդու վրա:

Դեպքի օրը եղբայրը գնումներ կատարելու նպատակով բացակայում է տնից եւ խնդրում, որպեսզի 59-ամյա Հ. Մխիթարյանը խնամի եղբորը:

Մինչ եղբոր տուն վերադառնալը, նրանց միջեւ վիճաբանություն է սկսվում, ինչն էլ ավարտվում է ողբերգությամբ:

Կապանցիները գիտեին, որ նա հիվանդ է, բարեբախտաբար, դանակը ձեռքին հոգեգարին ոստիկանները վնասազերծել էին ժամանակին:

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Սյունիքի մարզի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ` ՀՀ Քրօրի 104 հոդվածի հատկանիշներով (սպանություն): Մարդասպանը երեկ պետք է ենթարկվեր հոգեբուժական փորձաքննության:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել