Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի համար կա «մադրիդյանի» հազար ու մի տարբերակ

Հունիս 28,2011 00:00

\"\" Այդպես են հարեւանները բացատրում ապակառուցողական մոտեցումը

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման կազանյան հանգուցակետը առաջին հայացքից ոչնչով չտարբերվեց նախորդ մի քանի հանդիպումներից, իսկ լարվածության ու սպասումների չափերի հետ համադրելիս նույնիսկ տարօրինակ վերջաբան ունեցավ: Սակայն սա՝ միայն առաջին հայացքից: 
 Երեք ժամ տ—ած հանդիպման ինտրիգը հանգուցալուծվեց հրապարակված հայտնի հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասվում էր, որ երեք երկրների նախագահները հանդիպեցին — դիտարկեցին իրենց հանձնարարությամբ տարվող աշխատանքի ընթացքը: Այն, որ Կազանից առաջ կային որոշակի նախադրյալներ առաջընթացի արձանագրման համար, հաստատում էին բոլորը: Այս մասին նշում էին հատկապես միջնորդ երկրների բարձրաստիճան դիվանագետները — քաղաքական գործիչները, իսկ նման պաշտոնյաները դատարկ տեղը ջուր չեն ծեծում: Սակայն ի՞նչ եղավ այդ առաջընթացը, ո՞ւմ պայուսակում մնաց կազանյան հանդիպման ժամանակ՝ դեռ երկար ժամանակ շահարկումների թեմա է լինելու: Շահարկումների — վերլուծությունների թեմա է լինելու փորձագիտական, վերլուծական շրջանակներում, սակայն ոչ՝ գերտերությունների երեք նախագահների, ովքեր իրենց անմիջական հովանու ներքո են վերցրել հիմնախնդրի կարգավորման միջնորդությունը: Կարծում եմ՝ նրանց պատասխանը չի ուշանա, չէ՞ որ արաբական հեղափոխություններն ունեն ոչ միայն գարուններ, այլ— աշուններ, — ալիեւյան ճտերը հաշվելու ժամանակը դեռ առջ—ում է:
Ավելորդ շահարկումները կանխելու լավագույն դրս—որումը եղավ կազանյան հանդիպումից հետո Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի մեկնաբանությունը: Սա առաջին պաշտոնական մեկնաբանությունն էր — ամենահամարձակն ու հստակը: Նրանում նախարար Նալբանդյանը բաց տեքստով մատնանշեց հանդիպումը տապալած կողմին — ավելին՝ համոզիչ լինելու համար նույնիսկ նշեց, թե որքան (շուրջ մեկ տասնյակ) փոփոխություններ է առաջարկել ադրբեջանական կողմը, որոնց պատճառով էլ հանդիպումը բեկումնային չեղավ: Հաշվի առնելով եռանախագահների, հատկապես Մեդվեդ—ի հիասթափությունն ու չարդարացված ակնկալիքները՝ արտգործնախարարի խոսքը պետք է լիներ ամբողջովին ճշմարիտ, այլապես դրան կհետ—եր միջնորդ կողմերի կոշտ արձագանքը: Սակայն նախարար Նալբանդյանի փաստարկները չարժանացան որ—է հակափաստարկի կամ հերքման: Փոխարենը, ադրբեջանական էլեկտրոնային մամուլը առաջին տողով ներկայացնում էր ամերիկացի քաղաքագետ Արիել Կոենի տեսակետը, կարծես Բաքվում չէր մնացել — ոչ մի ազերի գործիչ: Սրա նպատակը մեկն էր` մինչ— սեփական ուղեղի ծալքերը նավթով լիցքավորելը — պատասխան պատրաստելը, ինֆորմացիոն վակուում չառաջացնելու համար այդ նույն նավթի վաճառքից ստացված գումարով վարձել — «խոսեցնել» մի երկու օտարազգի փորձագետի, ովքեր նա— քավորություն են անում իսրայելաադրբեջանական ռազմարդյունաբերական բիզնեսում: Թե— դադարը օգնեց ադրբեջանցիներին ինչ-որ բան հորինել, սակայն հորինվածքը շատ թերի էր, հորինողն էլ` վատ հեքիաթասաց: Այսպես. ավելի ուշ Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովը մեկնաբանեց կազանյան հանդիպումը` մասնավորապես նշելով, որ հայկական կողմը մաքսիմալ զիջումներ է ցանկանում ստանալ Ադրբեջանից, — որ հայկական կողմը վկայակոչում է Մադրիդյան սկզբունքների վրա հիմնված աշխատանքային փաստաթղթի բազմաթիվ տարբերակներից մեկը: Համադրելով երկու նախարարների հայտարարությունները՝  ստացվում է, որ, իրոք, հայկական կողմը համաձայնություն է տվել բանակցային սեղանին դրված, Մադրիդյան սկզբունքների վրա հիմնված մի փաստաթղթի, որի համաձայնեցման շուրջ երկարատ— աշխատանք է տարվել — հնարավոր է եղել բերել մի կետի, որտեղ կողմերի դիրքորոշումները հնարավոր էր համադրել: Այդ նպատակով միջազգային լուրջ ճնշումների ներքո հավանաբար ձեռք է բերվել նա— Ադրբեջանի համաձայնությունը: Հենց սա էր հույս ներշնչում միջնորդներին կազանյան հանդիպմանն ընդառաջ: Սակայն հերթական անգամ Ադրբեջանը հանդիպմանը ներկայանում է նախօրոք, գոնե արտգործնախարարների մակարդակով, համաձայնեցված փաստաթղթի բազմաթիվ փոփոխություններով: Ահա այսպես է Մադրիդյան փաստաթուղթը ձեռք բերել բազմաթիվ աշխատանքային տարբերակներ: Ամեն անգամ Ադրբեջանը նոր փոփոխություններ է ներկայացնում — կարծում, որ դրանք դառնալու են աշխատանքային փաստաթղթի տարբերակ: Մի խոսքով, իրենց համար Մադրիդյանն ունի հազար ու մի տարբերակ: Նման պարագայում աննախանձելի իրավիճակում է հայտնվել հատկապես արտգործնախարար Մամեդյարովը, չէ՞ որ նախնական համաձայնության էր եկել արտգործնախարարների համատեղ հանդիպմանը — հրապարակային խոսել առաջընթացի հնարավորության մասին: Չէ՞ որ նա էր անմիջականորեն վստահեցրել միջնորդ կողմերին իրենց լոյալության մասին: Դե, հիմա արի ու համոզիր Ալիեւին, որ իր օգնականին հանձնարարի պայուսակից հանել հենց այդ տարբերակը: Չէ՞ որ Ալիեւը կարող է սթափ մնացած լինել — անակնկալի գալ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել