Լրահոս
Օրվա լրահոսը

Փյունիկը՚՝ Արցախում

Հունիս 28,2011 00:00

  Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության առաջին կեսի ավարտից անմիջապես հետո Հայաստանի չեմպիոն ՙՓունիկը՚  ուղեւորվել է Արցախ, որտեղ այսօր հանդիպում կանցկացնի  Ստեփանակերտի թիմի հետ:  Ստեփանակերտցիների մարզիչն, ի դեպ, ՙՇիրակի՚, ՙԶվարթնոցի՚ ու ՙԱրարատի՚ նախկին ֆուտբոլիստ Մհեր Ավանեսյանն է: Ֆուտբոլային խաղից բացի, փյունիկցիներն այցելելու են Արցախի մշակութային կենտրոններ, ինչպես նաեւ բարեգործական այլ միջոցառումներ են անցկացնելու: Թիմը Երեւան կվերադառնա հունիսի 29-ին եւ  միայն այդ ժամանակվանից կսկսի նախապատրաստվել Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլի՝ Չեխիայի չեմպիոն ՙՎիկտորիայի՚ հետ խաղին: Հայաստանի չեմպիոնի գլխավոր մարզիչ Վարդան Մինայանը նախատեսել է երկօրյա ուսումնամարզական հավաք կազմակերպել հուլիսի 12-ին Երեւանում կայանալիք  հանդիպումից երկու օր առաջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել