Լրահոս
Օրվա լրահոսը

ՉՀԱՍՑՐԵՑ ՃՈՂՈՊՐԵԼ

Հունիս 28,2011 00:00

\"\"

«Առավոտի» տեղեկություններով, շաբաթ օրը՝ ժամը 00.30-ի սահմաններում Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հայտնել են ոստիկանության Նոր Նորքի բաժին, որ իրենց մոտ տեղափոխվել դանակի հարվածներ ստացած Ավանի Բրյուսով թաղամասի բնակիչ, ոսկու առեւտրով զբաղվող 40-ամյա Նորայր Ղալեչյանը: Ոստիկանությունը օպերատիվ տեղեկություններ է ստանում, որ հունիսի 25-ին, ժամը 23-ի սահմաններում վիրավորը Ավան 7-րդ փողոցի «Զորոյի օբյեկտում» իր ընկերներով «հաց ուտելուց» են եղել: Նույն վայրում է եղել նաեւ Ավան 14-րդ փողոցի բնակիչ, 27-ամյա Բորիս Ասատրյանը: Նրանց միջեւ «տղայական խոսակցություն» է տեղի ունեցել, որի ժամանակ դուրս են եկեն օբյեկտից եւ «ռազբոկան» շարունակել նույն փողոցում գտնվող «Քեռու» սննդի օբյեկտի դիմաց (լուսանկարում): Այդտեղ Բ. Ասատրյանը, որն, ի դեպ, ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի քրոջ որդին է, դանակի երեք հարված է հասցրել Ն. Ղալեչյանին: Ոստիկանության Ավանի բաժանմունքի աշխատակիցները հունիսի 27-ին «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալել էր Բ. Ասատրյանին, ով Երեւան-Մոսկվա չվերթի տոմս էր գնել եւ պատրաստվում  էր մեկնել Հայաստանից: Մեզ հայտնի դարձավ, որ ծեծկռտուքի ժամանակ ոսկերիչի մոտ եղել է խոշոր գումար եւ ոսկյա զարդեր, սակայն Բ. Ասատրյանը դրանց ձեռք չի տվել: «Առավոտի» հետ զրույցում Ավանի Բրյուսով թաղամասի բնակիչները պատմում էին, որ Ռուբեն Հայրապետյանը մի քանի անգամ վրդովմունքով է խոսացել իր բարեկամի վարքի մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել