Թբիլիսիի մի խումբ երիտասարդ բնակիչներ պատրաստվում են բողոքի ցույց կազմակերպել երկրի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի նստավայրի դիմացի Վակեի պուրակում: Երիտասարդները իրենց բողոքն արտահայտելու են հրապարակավ համբուրվելով: Ըստ mardik.am-ի՝ երիտասարդներին վրդովեցրել է Թբիլիսիի ամենամեծ այգու պահապանների նախաձեռնությունը, որն արգելում է սիրահար զույգերին համբուրվել եւ կոչ է անում նրանց «պարկեշտ լինել հասարակական վայրերում»: