Այս տարի Երեւանում «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում կներկայացվի կարճամետրաժ ֆիլմերի «Կորիզ» նոր մրցութային ծրագիր: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքսը», «Կորիզում» մասնակցելու հայտ էր ներկայացրել 135 ֆիլմ, մրցութային ծրագրում ընդգրկվել է մինչեւ 30 րոպե տեւողությամբ 25 ֆիլմ: Նախագծի համակարգողներից Վարդան Հակոբյանը երեկ ասել է, որ նոր ծրագիրը ուղղված է աջակցելու երիտասարդ ռեժիսորներին: Իր հերթին ռեժիսոր Գագիկ Ղազարէն նշել է, որ հայտնի շատ ռեժիսորներ իրենց կարիերան սկսել են կարճամետրաժ ֆիլմերի ձեւաչափից: Այս տարի «Ոսկե ծիրանը» կանցկացվի հուլիսի 10-17-ը: