Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԵՍՊԱՆԸ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Է ԷՐԵԲՈՒՆԻՆ

Հունիս 25,2011 00:00

\"\"2008 թվականից «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը գիտական եւ տեխնիկական համագործակցություն է իրականացնում ֆրանսիացի մասնագետների հետ՝ նպատակ ունենալով նպաստել հնավայրի գիտական ճանաչման ընդլայնմանը, հայտնաբերված ու դեռեւս հայտնաբերման ենթակա մնացորդների անվտանգ պահպանությանը, հնավայրի հանրահռչակմանը, ինչպես նաեւ մշակութային այլ մտահղացումներին: Այս համագործակցության առանցքում դրված են նաեւ հնավայրի ուսումնասիրության պատմությանը վերաբերող փաստավավերագրական նյութի ամբողջացումը եւ գիտակրթական նշանակության կարեւորումը, մասնավորապես՝ մասնագիտական կրթություն ստացող ուսանողներին պեղումների գործաշրջանին ներգրավման միջոցով:
Այս տարվա հունիսի 4-ից Էրեբունի միջնաբերդում քառամյա գիտահետազոտական ծրագրի վերջին գործաշրջանն է իրականացնում հայ-ֆրանսիական հնագիտական արշավախումբը: Ֆրանսիական առաքելությունը ղեկավարում է Բրետանի հնագիտական ծառայության ղեկավար Ստեֆան Դեշամպը: Արշավախմբի կազմում են նաեւ հնագետներ Ֆրանսուա Ֆիշե Դը Կլերֆոնտենը (Ներքին Նորմանդիայի հնագիտական ծառայության ղեկավար) եւ Վինչենզո Մուտարելլլին (Մերձծովյան Սեն դեպարտամենտ): Այսօր արշավախումբը կհուրընկալի ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռոնոյին՝ այս օրերին Հայաստանում գտնվող ֆրանսիացի դիվանագետների հետ: Այցելության նպատակը Երեւանի օրրանի՝ Էրեբունի ամրոցի, հայ-ֆրանսիական պեղումների արդյունքների եւ թանգարանի մշտական ցուցադրության հետ ծանոթությունն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930