Թուրքիայում ռուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել՝ բախվելով բեռնատարին: Այդ մասին հաղորդում է news.am-ը՝ վկայակոչելով «Վեստին»: Վթարը տեղի է ունեցել առողջարանային Բելեք քաղաքի շրջակայքում: Նախնական տեղեկություններով, զոհվել է մեկ մարդ, եւս 17-ը մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել: Մահացածը կին է՝ Ղրղըզստանի քաղաքացի, ով Թուրքիայում զբոսավար էր աշխատում: