Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ադրբեջանը բուլղարիային գազ կմատակարարի

Հունիս 25,2011 00:00

Ադրբեջանական ANS PRESS-ի փոխանցմամբ, 2014 թվականից սկսած, Ադրբեջանը պատրաստ է տարեկան 1 միլիարդ խմ գազ մատակարարել Բուլղարիային: Այս մասին, 1in.am-ի մատուցմամբ, հայտարարել է Ադրբեջանի էներգետիկայի եւ արդյունաբերության նախարար Նատիգ Ալիեւը, որը Բրյուսելում ընթացող «Կրանս Մոնտանայի» 22-րդ նիստի շրջանակներում հանդիպում է ունեցել Բուլղարիայի տնտեսության, էներգետիկայի եւ զբոսաշրջության նախարար Տրայչո Տրայկովի հետ:
Ադրբեջանը պատրաստ կլինի Բուլղարիային գազ մատակարարել անմիջապես այն բանից հետո, երբ կմիացվեն Թուրքիայի եւ Հունաստանի գազաբաշխիչ ցանցերն ու կսկսվի «Շահ Դենիզ» գազային հանքավայրի արդյունահանման երկրորդ փուլը:
Բացի այդ, նախարարները քննարկել են Բուլղարիային Սեւ ծովի միջոցով ադրբեջանական հեղուկ գազի մատակարարման հարցը: Այս պլանում բուլղարական «ըցսչՈՐՑՐՈվրչՈջ» եւ ադրբեջանական SOCAR ընկերություններն արդեն ավարտին են հասցրել նախագծի տնտեսական նպատակահարմարության հետազոտությունը: Հիշեցնենք, որ Սեւ ծովով ադրբեջանական հեղուկ գազի ստացմամբ շահագրգռված են նաեւ Ռումինիան ու Ուկրաինան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել