Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ ՄՏԱՀՈԳ Է ՍԻՐԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐՈՎ

Հունիս 25,2011 00:00

\"\"Վաշինգտոնը մտահոգված է Սիրիայի բանակի՝ դեպի Թուրքիայի սահման առաջխաղացման եւ հակամարտության սրման հնարավորության մասին տեղեկություններով: BBC-ի մատուցմամբ, այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:
Նրա ասելով, զինուժի կուտակումը մեծացնում է սահմանային բախումների սպառնալիքը, ինչն իր հերթին կտրուկ վատթարացնում է այնտեղ գտնվող փախստականների վիճակը: Սիրիական տանկերը եւ դիպուկահարները, ստացվող տեղեկությունների համաձայն, մտել են Խիրբետ ալ-Ջուզ բնակավայր, որի բնակիչները Թուրքիայում են ապաստանել: «Եթե այս տեղեկությունները ճշմարիտ են, ապա սիրիական բանակի ագրեսիվ գործողությունները միայն բարդացնում են փախստականների առանց այն էլ ծանր վիճակը,- հայտարարել է Քլինթոնը,- կամ՝ սիրիական ուժերը պետք է անհապաղ դադարեցնեն հարձակումն ու սադրանքները, որոնցից ոչ միայն Սիրիայի քաղաքացիներն են տուժում, այլեւ մեծանում է սահմանային բախման հնարավորությունը, կամ՝ մենք ականատեսը կլինենք տարածաշրջանում հակամարտության էսկալացիայի»:
Քլինթոնը նաեւ կրկնել է նախագահ Ասադին ուղղված Վաշինգտոնի կոչը՝ բարեփոխումներ իրականացնել կամ լքել իր պաշտոնը:
ԵՄ ներկայացուցիչները մտադիր են մեծացնել ճնշումը Սիրիայի իշխանությունների վրա: Ակնկալվում էր, որ ուրբաթ օրը Բրյուսելում ԵՄ անդամ երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ ընդունվելու էր հռչակագրի մի նախագիծ, որը մեղադրում է Սիրիայի իշխանություններին՝ իր քաղաքացիների նկատմամբ չափազանցված ուժի կիրառմամբ սեփական հեղինակության վարկաբեկման մեջ:
Հիշեցնենք, որ Թուրքիան Սիրիայի հետ սահմանին ապաստան է տվել արդեն 10 հազար սիրիացի փախստականի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել