ՎիվաՍել-ՄՏՍ-ը՝ «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, ուրախ է ներկայացնել «Զանգ Հայաստան» ծառայությունը, որի շնորհիվ ռոումինգում գտնվող բաժանորդները կարող են զանգահարել Հայաստան՝ բացառիկ ցածր սակագներով: Ստորեւ ներկայացված են ծառայության միջոցով Հայաստան զանգահարելու սակագներն ըստ գտնվելու վայրի. Վրաստան՝ 65 դրամ, Լեռնային Ղարաբաղ՝ 90 դրամ, Ռուսաստան՝ 90 դրամ, Արաբական Միացյալ Էմիրություններ՝ 90 դրամ, Թուրքիա՝ 190 դրամ, ԱՊՀ (բացառությամբ Ռուսաստանի)՝ 290 դրամ, Եվրոպա (բացառությամբ Թուրքիայի)՝ 390 դրամ, այլ երկրներ՝ 690 դրամ:
Զանգի արժեքը հաշվարկվում է ըստ րոպեների: Բոլոր գները ներառում են ԱԱՀ: Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է նախքան Հայաստանից մեկնելն ակտիվացնել ռոումինգը, իսկ արդեն արտասահմանում զանգ կատարելու համար ուղարկել հետեւյալ հրահանգը՝ *101*հեռախոսահամար#: Ի դեպ, հեռախոսահամարն անհրաժեշտ է մուտքագրել Հայաստանում կիրառվող տեղական (իննանիշ) ձեւաչափով: Հրահանգն ուղարկելուց վայրկյաններ անց բաժանորդը կստանա պատասխան զանգ եւ կկարողանա շփվել իր մտերիմների հետ:
Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.vivacell.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով կամ այցելել սպասարկման կենտրոններից որեւէ մեկը: