Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԵՏ ԽՆԴԻՐԸ ԲԱՐԴ Է

Հունիս 25,2011 00:00

Թուրքագետ Մուրադ Բոջոլյանը կարծում է, որ այսօր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը շատ ավելի բարդ է, քան ԼՂ հիմնախնդիրը: Այդ մասին նա ասել է «Ա1+»-ի հետ զրույցում՝ նշելով, որ այն ԼՂ հիմնախնդրի հետ կապել են թուրքերը, բայցեւ հավելել է. «Եթե նույնիսկ այսօր ԼՂ հարցը լուծվի, ապա դա չի նշանակում, որ վաղը Թուրքիայի հետ մեր հարաբերություններն անմիջապես կկարգավորվեն: Կարող է լինել 2 տարի առաջվա ֆուտբոլային դիվանագիտության նման հարաբերությունների ջերմացման, ակտիվացման իմիտացիա, որը ինչ-որ էտապում նորից կանգ է առնելու»: Նրա կարծիքով՝ 1915թ. Հայոց ցեղասպանության ճանաչումը Հայաստանի եւ Թուրքիայի համար սկզբունքային հարց է. «Թուրքերը երբեք պատրաստ չեն եղել եւ առաջիկա 10 տարիներին դեռ պատրաստ չեն լինի ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ ամեն ինչ անելու են իրենց ժխտողական քաղաքականությունը շարունակելու համար: Մենք էլ այդ հարցում չենք կարող գնալ որեւէ զիջման»: Ինչ վերաբերում է հայ-թուրքական սահմանի բացմանը, ապա թուրքագետը կարծում է, որ միջպետական սահմանը պետք է բացվի առանց որեւէ նախապայմանի: Նա հայ-թուրքական հարաբերություններում առաջընթացը պայմանավորել է նաեւ ՀՀ ներքաղաքական իրավիճակով. «Որոշակի քայլեր կկատարվեն խորհրդարանի արտահերթ կամ հերթական ընտրություններից հետո»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել