Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀԱԿ-Ը ԵՐԵԿ ԱՅՑԵԼԵԼ ԷՐ ՇՐՋԱՆՆԵՐ

Հունիս 25,2011 00:00

Երեկ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչների համար բավականին հագեցած օր է եղել. ՀԱԿ-ի ներկայացուցիչների մի պատվիրակություն մարզեր էր մեկնել: Այսպես, Դիլիջան քաղաքում բացվել է ՀԱԿ-ի 45-րդ գրասենյակը: Բացմանը ներկա են եղել ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը, Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը, ՀԺԿ-ից՝ Ստեփան Մինասյանը, «ՀԺ» գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը: Մասնավորապես Զուրաբյանն իր խոսքում նշել է, թե՝ որոշ մարդիկ կարծում են, որ վերջնական հաղթանակը ձգձգվում է: Սակայն ամենաճիշտ ճանապարհը, ըստ նրա, խաղաղ բանակցություններն են: «Ա1+»-ի մատուցմամբ, անդրադառնալով Սերժ Սարգսյանին, նա ասել է. «Նա բռնությամբ է եկել իշխանության, բռնությամբ էլ կհեռանա, եւ եթե խաղաղ ճանապարհով չստացվի, ապա այս դեպքում ժողովրդին ոտքի կկանգնեցնենք»: Ա. Մանուկյանն էլ դիլիջանցիներին կոչ է արել «այսօրվանից պատրաստվել արտահերթ ընտրությունների եւ ընտրել վստահված անձեր»: Փաշինյանն ամփոփելով դիլիջանյան հանդիպումը՝ ընտրություններում կարեւորել է ոչ թե այն, թե ով է ընտրվում, այլ այն՝ ով է ընտրում, եւ եզրափակել՝ «ընտրողը պետք է լինի ժողովուրդը»:
Իսկ ավելի վաղ ՀԱԿ ներկայացուցիչները հասցրել են լինել նաեւ Իջեւանում: Այստեղ եւս ՀԱԿ ակտիվիստների ու շարքային իջեւանցիների հետ հանդիպում է տեղի ունեցել, որին մասնակցել է շուրջ 100 մարդ: ՀԱԿ ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանն այստեղ խոսել է նաեւ Կազանում Սարգսյան-Ալիեւ-Մեդվեդեւ եռակողմ հանդիպման մասին ու ասել, թե՝ քանի որ ՀԱԿ-ը ծանոթ չէ այն փաստաթղթին, որի շուրջ պետք է ծավալվեն բանակցությունները, ուստի՝ կոնկրետ դիրքորոշում հայտնել չի կարող: 1in.am-ի փոխանցմամբ էլ, Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի անդամներ Դավիթ Շահնազարյանը, Արման Մուսինյանը, Սասուն Միքայելյանն ու Սամվել Գեւորգյանը Սեւանում հանդիպել են Գեղարքունիքի մարզի ակտիվի հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել