Լրահոս
Օրվա լրահոսը

Ուղեղը մարզեք, որ «չժանգոտի»

Հունիս 24,2011 00:00

\"\"Հազարավոր նոր նյարդային բջիջներ՝ նեւրոններ կարող են առաջանալ ամեն օր ինչպես մարդու, այնպես էլ կենդանու ուղեղում, մասնավորապես հիպոկամպում՝ ուղեղում տեղակայված օրգան, որը պատասխանատու է սովորելու գործընթացի եւ հիշողության համար եւ որի վնասումը, ըստ բրիտանացի գիտնական Բրենդի Միլլերի բացահայտման՝ կարող է հարուցել նոր հիշողությունների կազմման անհնարինություն:
Ըստ վերջին հետազոտությունների՝ նյարդաբջիջները ի վերջո օգնում են ուսուցման բարդ առաջադրանքներ սովորելու գործում եւ քանի դեռ այդ բջիջները մրցակցում են միմյանց հետ, կարող են անընդհատ զարգանալ: Պատկերացրեք ձեզ հեռուստացույց դիտելու, թերթ կարդալու կամ համացանցից օգտվելու ժամանակ: Ի՛նչ եք անում. բախվում եք բազմաթիվ գովազդների, որոնք կարծես նյարդայնացնում են, սակայն միաժամանակ մարզում են ձեր միտքը: Բացի դրանից, կան ուղեղի տարբեր մարզման ծրագրեր, որոնք առավել ճկուն են դարձնում այն: Այդպիսի վարժություններից են, օրինակ՝ տարբեր ցուցակների, տողերի մտապահելը, փաստ, որը զարգացնում է հիշողությունը: Այսինքն վարժություններ, որոնք ուղեղին օգնում են «չժանգոտվել»: Գուցե մի փոքր տարօրինակ հնչի, սակայն այդօրինակ ծրագրերը կարող են նյարդակենսաբանության համար իրական հիմք դառնալ՝ իր հետագա զարգացումների գործընթացում:
Վերջին ժամանակներում առնետների վրա կատարած հետազոտություններից գիտնականները ենթադրում են, որ նմանօրինակ վարժությունները մարդու հասուն ուղեղում խթանում են նորածին նեւրոնների գոյացումը: Եվ որքան շատ լինի այդ վարժությունների կամ խնդիրների լուծումների քանակը, այդքան մեծ կլինի ակտիվ նեւրոնների թիվը:
Նյարդաբջիջները ի վիճակի են օգնելու այն իրավիճակներում, երբ միտքը լարում է պահանջում: Հետեւաբար՝ այնպես, ինչպես ֆիզիկական վարժություններն են մարզում մարմինը, այդպես էլ մտքի վարժությունները կարող են «մկանոտել» ուղեղը: Ըստ գիտնականների՝ պետք է այնպես անել, որպեսզի նեւրոնները «չայրվեն»: Ուստի այն պետք է մշտապես մարզել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել