Արդեն բավականին երկար ժամանակ է, ինչ խոսում են այն մասին, որ Քեյթ Միդլթոնի քույր Պիպպա Միդլթոնը նույնպես հնարավոր է դառնա թագավորական ընտանիքի անդամ: Տարբեր ԶԼՄ-ներ նշում են, որ Պիպպան ու արքայազն Հարրին բավականին երկար ժամանակ է՝ միասին տարբեր վայրեր են գնում, գրեթե ամեն օր հեռախոսով զրուցում: Բայց հարկ է նշել, որ զույգի մոտ հարաբերությունները դեռեւս լուրջ հիմքերի վրա չեն կարող լինել, քանի որ Պիպպան վերջերս է բաժանվել իր ընկերոջից՝ Ալեքս Լուդոնից, իսկ Հարրիի հարաբերությունները իր ընկերուհու՝ Չելսի Դեյվիի հետ բավականին բարդ են: