Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտնի դարձրին, ապա վռնդեցին

Հունիս 24,2011 00:00

«Տրանսֆորմերներ 3. Լուսնի մութ կողմը» կինոնկարի պրեմիերայից առաջ ռեժիսոր Մայքլ Բեյը բացատրել է, թե ինչու է կինոնկարի 3-րդ մասում Մեգան Ֆոքսին փոխարինել բրիտանացի մոդել Ռոզի Հանթինգտոն-Ուեյթլիով:
Theplace.ru-ն գրում է. պարզվում է՝ նախագծի գործադիր տնօրեն Սթիվեն Սփիլբերգը ապշել է, երբ Ֆոքսը իր հարցազրույցներից մեկի ժամանակ վիրավորել է «Տրանսֆորմերների» ռեժիսոր Մայքլ Բեյին՝ նրան համեմատելով Հիտլերի հետ: Բարկացած տնօրենը պահանջել է հեռացնել դերասանուհուն:
Ինչպես գիտենք, ֆիլմի առաջին 2 մասերի դերասանուհի Մեգանը պետք է խաղար նաեւ երրորդ մասում, բայց նկարահանումներից առաջ բրիտանական «Wonderland» ամսագրին տված հարցազրույցում նա ասել էր, որ նկարահանման հրապարակում Բեյը կարծես Հիտլերը լինի:
Բեյն ասել է, որ ինքն այս ամենին հանգիստ է վերաբերվում: Բայց այ, Սթիվեն Սփիլբերգը բարկացել է ու պահանջել անհապաղ հեռացնել Մեգանին:
Նկարահանման խմբի շատ ներկայացուցիչներ զարմացած են դերասանուհու այս հայտարարությունից: Նրանցից մեկը Մայքլի կայքում գրել է. «Մայքլը գտավ այդ անփորձ ու անհայտ աղջկան ու բերեց այս մեծ պրոյեկտ: Դա ամեն սկսնակ դերասանուհու համար երազանք կարող էր լինել: Նա դարձավ հանրահայտ: Մտածում էինք, որ Մեգանը Անջելինա Ջոլիին է շարունակելու: Բայց նա Անջելինա չէ: Ջոլին պրոֆեսիոնալ է իր գործում: Մենք լավ գիտենք՝ ինչ ենք ասում, քանզի տանջալի փորձ ունենք Մեգանի հետ աշխատելու»:
Նշվում է, որ 25-ամյա դերասանուհուն արագ փոխարինել են Ռոզի Հանթինգտոն-Ուեյթլիով: Իսկ Ֆոքսը այս պահին շարունակում է աշխատել «40» եւ «Ընկերներն իրենց երեխաների հետ» կոմեդիաների վրա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել