Երեկ Հունգարիայի Պակշ քաղաքում սկսվեց Դյորդ Մարքսի հուշամրցաշարի երկրորդ շրջանը: Առաջին շրջանից հետո երկրորդ տեղում ընթացող Լիլիթ Մկրտչյանը սեւերով խաղում էր հունգարուհի Իլդիկո Մադլի հետ: Մյուս երկու զույգերը կազմել էին. Աննա Շարեւիչը (Բելառուս) եւ Աննա Ռուդոլֆը (Հունգարիա), Էսթեր Դուդաշը (Հունգարիա) եւ Ալինա Կաշլինսկայան (Ռուսաստան):