Լրահոս
Օրվա լրահոսը

Սալեհը դեռ երկար ժամանակ Եմեն չի վերադառնա

Հունիս 24,2011 00:00

BBC-ի մատուցմամբ, ամերիկացի դիվանագետը, որն այցով Եմենում է գտնվում, հայտարարել է, թե Եմենի նախագահ Սալեհի ստացած վնասվածքների պատճառով իմաստ չունի ակնկալել, որ նա շուտով հայրենիք կվերադառնա:
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեֆրի Ֆելտմանի ասելով, այդ առնչությամբ անհրաժեշտ է, որ Եմենում իշխանության արագ փոխանցում լինի:
Հիշեցնենք, որ ներկայումս Եմենի առաջնորդի պարտականությունները կատարում է Աբդ-ռաբբու Մանսուր Խադին: Ավելի վաղ ընդդիմությունը հայտարարել էր, որ կհամաձայնի իշխանությունը Խադիին փոխանցելու տարբերակին: Եմենի նախագահ Սալեհը, որը վիրավորվել էր իր նստավայրի գնդակոծման ժամանակ, բուժման նպատակով գտնվում է Սաուդյան Արաբիայում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել