Լրահոս
Օրվա լրահոսը

«ՔԵՆԴԼԻ» ՀԱՐՑԸ

Հունիս 24,2011 00:00

Երեկ կառավարությունում տեղի է ունեցել «Քենդլ» նախագծի համակարգող խորհրդի հերթական նիստը, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։ Խորհուրդն ի գիտություն է ընդունել «Քենդլ» նախագծի առաջընթացի ուղղությամբ կատարված աշխատանքների, նախատեսված քայլերի եւ նախագծի իրականացման առաջին փուլի՝ լազերային բարձր հաճախականության գծային արագացուցչի (LINAC) աշխատանքների ընթացքի վերաբերյալ ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի եւ Երեւանի պետական համալսարանի «Սինքրոտրոնային ճառագայթման օգտագործմամբ գիտահետազոտական կենտրոն» ԳՀԻ տնօրեն Վասիլի Ցականովի զեկույցները: Նիստում ներկայացվել եւ հաստատվել է «Քենդլ» նախագծի իրագործման 2011 թ. գործողությունների ծրագիր-ժամանակացույցը: Մեկ այլ հարցով քննարկվել է «Քենդլ» գիտահետազոտական ինստիտուտի կարգավիճակի հարցը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել