Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՔԾ-Ն ՉՆԵՐԿԱՅԱՑԱՎ

Հունիս 24,2011 00:00

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Կարախանյանը ստիպված էր հետաձգել վանաձորցի Սամվել Հարությունյանի, փաստաբան Վահագն Հայրապետյանի հայցի քննությունն ընդդեմ հատուկ քննչական ծառայության:
Դատարան չէր ներկայացել ՀՔԾ ներկայացուցիչը, չնայած պատշաճ ծանուցվել էր: Հայցադիմումով վիճարկվում է ՀՔԾ քննիչի որոշումը՝ քրեական գործը մերժելու մասին: Այն կապված է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, ներկայումս վարչական դատարանի դատավոր Արման Թովմասյանի եւ դատական կարգադրիչների կողմից քաղաքացի Սամվել Հարությունյանին գիշերվա ժ. 12-ին դատարան «բերման ենթարկելու», ծեծի ենթարկելու պատմության հետ:
Փաստաբան Վահագն Հայրապետյանը քննիչի, իբրեւ պետական կառույցի ներկայացուցչի բացակայությունը դիտեց անհարգալից վերաբերմունք դատարանի նկատմամբ եւ ասաց, որ քննիչի բացակայությամբ անհնար է շարունակել դատական նիստը: Դատական հաջորդ նիստը նշանակվեց հուլիսին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել