ԱԻՆ փրկարար ծառայությունից երեկ տեղեկացրին, որ հունիսի 22-ին, ժամը 22.38-ին քաղաքացի Ժ. Հակոբջանյանից ահազանգ է ստացվել, որ Երեւանի Մամիկոնյանց փողոցի թիվ 49/1 շենքի բակում՝ ավտոտնակի մեջ ինքնասպան է եղել (կախվել է) իր տղան. ավտոտնակի դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Փրկարարների ուժերով բացվել է ավտոտնակի դուռը, դուրս բերվել 39-ամյա Վահե Հակոբջանյանի դին: